Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնապատ համայնքն ունի հրատապ լուծում պահանջող խնդիրներ

16.03.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը աշխատանքային հերթական այցով Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ համայնքում էր: Նա քաջածանոթ է համայնքի խնդիրներին: Գյուղի մանկապարտեզն այժմ չի գործում ցրտի պատճառով: Մանկապարտեզը ժամանակին կաթսայատուն է ունեցել, տնակը ջեռուցվել է: Հիմա չի տաքացվում, ջրամատակարարումը խափանված է՝ արդեն մի քանի տարի: Գյուղի մանկապարտեզի քարե շենքը երկրաշարժի ժամանակ է քանդվել, 1989-ին նախակրթարանը մի կերպ տեղավորվել է փայտաշեն, անհարմար տնակում, ուր մինչ օրս գործում է: Մանկապարտեզը աշխատում է ընդամենը մի քանի ամիս՝ մայիսից հոկտեմբեր: Այն առավելագույնը 25 երեխա կարող է ընդունել: Տնօրենը համոզված է՝ նախակրթարանի վերակառուցման դեպքում հաճախող փոքրիկների թիվն անհամեմատ կավելանա: Համայնքի նոր ղեկավար Սարիբեկ Աբազյանը ևս մանկապարտեզի կառուցման հետ մեծ հույսեր է կապում: Նոր նախակրթարանի համար նույնիսկ նախնական տեղն է որոշվել:
Գյուղը հանդիսությունների սրահի կարիք ևս ունի: Առաջնային է ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը: Նորոգման է ենթակա հատկապես 4 կմ բանուկ հատվածը: Այս հարցի առնչությամբ մարզպետը տեղեկացրեց, որ ճանապարհների նորոգումը զգալի ֆինանսական միջոցներ է պահանջում, ուստի հնարավոր չէ իրականացնել հրատապ ծրագրերի միջոցով:
Սեփական եկամուտների հավաքագրումը Լեռնապատում կատարվում է պատշաճ կերպով, կատարողականը վերջին տարիներին կազմում է 100 տոկոս, ինչն, ըստ Ա. Նալբանդյանի, ենթադրում է, որ համայնքում կարելի է հրատապ ծրագրեր իրականացնել: Լեռնապատում մարզպետն անցկացրեց կարճատև աշխատանքային խորհրդակցություն՝ առաջարկելով ըստ առաջնահերթության առանձնացնել այն խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Հնարավորության դեպքում հաջորդաբար դրանք կընդգրկվեն պետբյուջեի միջոցներով իրականացվող հարատապ ծրագրերի մեջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24