Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստացվեց ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը

13.03.2013

Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետությանգյուղական համայնքներին սուբսիդավորման սկզբունքով, մատչելի գներով տրվում է ազոտական պարարտանյութ, դիզվառելիք և սերմացու: Այս տարի գարնանացանի համար Լոռու մարզի 85 համայնքների կտրամադրվի 2500 տոննա ազոտական պարարտանյութ, իսկ 104 համայնքների՝ 1000 տոննա դիզելային վառելիք:
Մարտի 13-ին ստացվեց ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը՝ 120 տոննա, որն ամբողջությամբ բաշխվեց Կուրթան համայնքում: Բեռնափոխադրող վագոնների բեռնաթափումը և պարարտանյութի տեղափոխումը Կուրթան համայնք վերահսկվում էր Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի և վարչության աշխատակիցների կողմից: Հարկ է նշել, որ մեկ պարկ ազոտական պարարտանյութը գյուղացիներին է տրվում 6000 դրամով, ինչը բավականին մատչելի է շուկայական գներից: Համայնքի բնակիչներն իրենց երախտագիտությունն էին հայտնում ՀՀ կառավարությանը այսօրինակ աջակցության համար:
Դիզելային վառելիքն արդեն բաշխվել է մարզի 30 համայնքներում: Գործընթացն իրականացվում է փուլառփուլ: Կառավարության աջակցությամբ 1 լիտր դիզվառելիքը գյուղաբնակներին տրվում է 350 դրամով: Զգալի աջակցություն է նաև այն, որ թե պարարտանյութը, և թե դիզվառելիքը համայնքներ են տեղափոխվում դարձյալ պետական միջոցներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24