Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

14.03.2013

Լոռու մարզպետի որոշմամբ քաղաքացիների ընդունելության օրեր են սահմանվել յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ հինգշաբթի օրերը: Մարտի 14-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար: Քաղաքացիներին հուզող հարցերը լսեց Ա. Նալբանդյանը: Ընդունելությանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Շուրջ 40 քաղաքացիներ ներկայացրին իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին առոջապահական, բնակարանային խնդիրներին, ավանդների փոխհատուցմանը:
Առավել գերակշռում էին սոցիալական՝ մասնավորապես, աշխատանքով ապահովման հարցերը: Քաղաքացիներից շատերն ակնկալում էին ֆինանսական աջակցություն տարբեր խնդիրների լուծում տալու նպատակով: Ինչ վերաբերում է, ավանդների փոխհատուցմանը, ապա Ա. Նալբանդյանը պարզաբանեց գործող կարգը: Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. թիվ 352-N որոշման, ավանդների փոխհատուցման իրավունքից օգտվում են բացառապես 2005թ. հուլիսի 1-ից մինչև 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ նպաստառու համարվող ընտանիքները:
Մարզպետը խոստացավ եղած հնարավորությունների սահմաններում աջակցել առողջապահական խնդիրներով դիմած քաղաքացիներին:
Սոցիալական խնդիրներ ունեցող, աջակցության ակնկալիքով անձանց ևս որոշակի գումարային օգնություն կցուցաբերվի:
Աշխատատեղով ապահովելու խնդրանքով դիմած քաղաքացիներին առաջարկվեց դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ ազատ աշխատատեղերի ցանկին ծանոթանալու և համապատասխան ընտրություն կատարելու, մասնագիտական վերապատրաստում անցնելու համար:
Բնակապահովման կարիք ունեցող քաղաքացիներին պարզաբանվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրիը: Ա. Նալբանդյանը պարզաբանեց, որ 2013թ.-ին ՚՚Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրիՙՙ ավարտից հետո, ՀՀ կառավարությունը ամենայն հավանականությամբ իր հետագա ծրագրերում կանդրադառնա նաև ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև վթարային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման և քաղաքային համայնքների աղետի հետևանքով վթարային դարձած սեփական հատվածի տների խնդրին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24