Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեց ռուսերեն լեզվով ասմունքի ,,Կենդանի դասական,, մարզային մրցույթը

18.03.2013

Լոռու մարզպետարանում օրերս անցկացվեց ռուսերեն լեզվով ասմունքի ,,Կենդանի դասական,, մրցույթ, որին մասնակցեցին մարզի դպրոցական փուլերում հաղթած 7-րդ դասարանի աշակերտները: Մրցույթը անցկացվեց ՀՀ ԿԳ նախարարության, ,,Ռոսսոտրուդնիչեստվո,, կազմակերպության և Երևանում Մոսկվայի տան նախաձեռնությամբ: Մրցույթի նպատակն էր՝ երեխաների մեջ արթնացնել հետաքրքրությունը ռուս գրականության և ընթերցանության նկատմամբ, ի հայտ բերել տաղանդաշատ, ասմունքող երեխաներին: Մրցույթում հաղթող ճանաչվեցին Վանաձորի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Էլմիրա Գևորգյանը, Ստեփանավանի ավագ դպրոցի աշակերտուհի Դիանա Հովակիմյանը և Վանաձորի թիվ 4 դպրոցի աշակերտ Դավիթ Հովհաննիսյանը: Մարզային փուլի հաղթողները կմասնակցեն Երևանում կազմկերպվելիք հանրապետական փուլին, իսկ հանրապետական փուլում հաղթածները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնին:
-Մրցույթին մասնակցել են միայն ցանկությամբ: Ներկայացրած 30 հայտերի մասնակիցներն այդքան էլ չգոհացրին ժյուրիի անդամներին, ովքեր ռուսաց լեզվի մասնագետներ ու ստեղծագործող մարդիկ էին: Երեխաները հիմնականում արագ-արագ ներկայացնում էին ռուս դասականների ստեղծագործությունները` առանց ուշադրություն դարձնելու առոգանությանը,- ասաց ժյուրիի անդամ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53