Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եթերում «Մարզպետարանի ժամն» է 11.04.2012

Ապրիլի 10-ին Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց «Մարզպետարանի ժամ» վերտառությունը կրող հաղորդաշարի անդրանիկ հաղորդումը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ ստեղծված հաղորդաշարով այսուհետ մարզի հասարակայնությունը շաբաթը մեկ անգամ կտեղեկացվի պետական կառավարման մարզային կառույցի՝ Լոռու մարզպետարանի գործունեությանը, վարչությունների ու բաժինների աշխատանքին: Դա մեծապես կնպաստի հանրության իրազեկված լինելուն: (դիտեք տեսանյութը)

Մարզպետը խոստացավ օգնել 10.04.2012

Վանաձորի Տարոն 3 թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ դիմել էին Լոռու մարզպետին շենքերի խարխլված տանիքները վերանորոգելու խնդրանքով: Բնակիչների խնդրանքին տեղում ծանոթանալու նպատակով երկու օր առաջ մարզպետ Ա. Նալբանդյանը մարզպետարանի մի քանի պաշտոնատար անձանց հետ այցելեց Տարոն 3, խորամուխ եղավ խնդրի մեջ և խոստացավ աջակցել բնակիչներին:(Տեսանյութ)

Հանուն սպորտի մասսայականության և առողջ ապրելակերպի

Հանուն սպորտի մասսայականության և առողջ ապրելակերպի 05.04.2012

Մարզում մասսայական սպորտի զարգացման նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ սահմանվեց ՀՀ «Լոռու մարզպետի գավաթ» մրցաշարը, որը ներառեց ֆուտզալ, սեղանի թենիս և վոլեյբոլ սպորտաձևերը: Մասնակիցները` Ալավերդու, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Գուգարքի տարածաշրջանների և Վանաձոր քաղաքի թիմերն էին:

Մարզպետի թռուցկաժողովում 04.04.2012

Ապրիլի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարտ ամսվա ընթացքում սեփական եկամուտների հավաքագրումը՝ մարզի համայնքների կողմից ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ցուցանիշները դարձյալ գոհացուցիչ չեն: Ինչպես հունվար և փետրվար ամիսներին, այնպես էլ մարտ ամսին հատկապես ցածր են հողի հարկի հավաքագրման արդյունքները: Սեփական եկամուտների ցուցանիշը, ըստ նրա, ընդամենը 76 տոկոս է կազմում: (դիտեք տեսանյութը)

Կենսաթոշակային բարեփոխումներին ընդառաջ 03.04.2012

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխումների ծրագրի և «Ֆինանսաբանկային Քոլեջ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում իրականացվում է «Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» ծրագիրը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ և այդ բարեփոխումների տեսանկյունից ֆինանսական գրագիտության բարձրացման անհրաժեշտության իրազեկում բնակչության շրջանում: Կենսաթոշկային բարեփոխումներին էր նվիրված օրերս Վանաձորում անցկացված խորհրդակցությունը, որի մասին է ներկայացվող տեսանյութը:

Գյուղատնտեսությունը որպես տարվա գերակա ոլորտ

Գյուղատնտեսությունը որպես տարվա գերակա ոլորտ 02.04.2012

Մարտի 30-ին անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարության աշխատակիցներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 14:59:49