Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գերմանիա կատարված այցը կտա իր ցանկալի արդյունքը

14.04.2013

Գերմանիայի Էռլանգեն քաղաքի միջուկային բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Տ. Կուվերտի  հրավերով Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մարգարյանը և զարգացման ծրագրերի գծով փոխտնօրեն Արթուր Համբարյանը երկշաբաթյա այցով եղան Գերմանիայում՝  համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերելով մի շարք առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Այցի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի մանուկների և դեռահասների կլինիկայի տնօրեն բժշկական գիտությունների դոկտոր Վ. Ռաշերի հետ:

Էռլանգենի միջուկային բժշկության ինստիտուտը, որտեղ եղել են Մ. Մարգարյանը և Ա. Համբարյանը, մասնագիտացված է էնդոկրինոլոգիայի բնագավառում:  Այստեղ անցկացված քննարկումների արդյունքում նախաձեռնություն է առաջացել Վանաձորի բժշկական կենտրոնի էնդոկրին ծառայության բազայի հիման վրա ձևավորել բազմապրոֆիլ էնդոկրինոլոգիական բաժանմունք, որտեղ կհամատեղվեն թերապիան և վիրաբուժությունը: Այդ նպատակով կվերապատրաստվեն բժշկական կենտրոնի բուժաշխատողները:

Ներկայումս բանակցություններ են տարվում Ակադեմիական փոխանակումների  գերմանական գործակալության հետ և Մ. Մարգարյանն ու Ա. Համբարյանը լիահույս են, որ կազմակերպությունը կֆինանսավորի նախատեսվող ծրագրերը: Էռլանգենի վիցեբուրգամիստր Էլիզաբետ Պրոյսի հետ հանդիպումը ևս տվել է իր դրական արդյունքը: Տիկին Պրոյսը նշել է, որ տեղեկան իշխանությունները սատարում են բոլոր այն գործընթացներին, որոնք միտված են ամրապնդելու  հայ- գերմանական հարաբերությունները:  

Էռլանգենում հանդիպում է տեղի ունեցել աշխարհահռչակ «Սիմենս» կորպորացիայի վաճառքի գծով տնօրեն հայազգի Արտաշես Ղազարյանի հետ: Կորպորացիան զբաղվում է ժամանակակից բժշկական տեխնիկայի արտադրությամբ: Բանակցություների արդյունքում Ա. Ղազարյանը խոստացել է Վանաձորի բժշկական կենտրոնին ուղղված աջակցության ծրագիր մշակել և ներկայացնել ապրիլին Հայաստան կատարելիք այցի ընթացքում:

Համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Վյուրցբուրգի Լյուդվիգ թագավորի անվան համալսարանական  կլինիկայի տնօրինության  հետ: Կլինիկան մասնագիտացված է օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00