Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մի շարք նախարարություններ ստանձնել են Լոռու մարզի 21 համայնքների «շեֆությունը»

15.04.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 15-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզի համար կարևոր մի շարք հարցեր:

Մարզի ղեկավարը նշեց, որ մի շարք համայնքներ գույքային և հողային  բազաների վարման հետ կապված դժգոհություններ են արտահայտել: Խնդիրն այն է, որ  բազաները ներկայումս վարում են  այլ կազմակերպություններ, մինչդեռ հատկապես խոշոր համայնքները առաջարկում են այդ գործառույթը հանձնել իրենց, որովհետև բավականին անճշտույթուններ կան բազաներում, ինչն էլ ունենում է իր անցանկալի հետևանքները:  Ա. Նալբանդյանը ֆինանսական և սոցիալ- տնտեսական, ՏԻ և ՀԳՄ վարչություններին, փոխմարզպետներին հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել և առաջարկություններ ներկայացնել:

Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները դարձյալ չեն գոհացնում:   Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման  վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Ապրիլի 12-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը  պլանի դիմաց կազմել է  36 տոկոս, գույքահարկինը՝ 25 տոկոսը,  հողի հարկինը՝ պլանի նկատմամբ  20 տոկոս է: 

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի տեղեկացմամբ, պետբյուջեի կողմից ֆինանսավորվող չորրորդ հրատապ ծրագիրն ընթանում է բնականոն հունով: Շինաշխատանքներն սկսված են ծրագրում ընդգրկված գրեթե  բոլոր համայնքներում: Սկսված են նաև ասֆալտապատման   նախապատրաստական  աշխատանքները բոլոր տարածաշրջանային կենտրոններում:

 Մարզպետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել նախատեսվող  հինգերորդ հրատապ ծրագրից նախապես 300 մլն-ական դրամ հատկացնել Վանաձոր և Գյումրի քաղաքներին՝ ասֆալտապատման և փողոցների բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար: Վանաձորին տրվելիք գումարով կբարեկարգվեն հիմնականում կենտրոնական փողոցները:  Առաջիկայում կհստակեցվեն անելիքները:

 Այս շաբաթ ևս մարզի ղեկավարը շրջայց կկատարի համայնքներում ՝ ծանոթանալով իրականացվող աշխատանքներին: 

 Նա տեղեկացրեց նաև, որ մի շարք նախարարություններ ստանձնել են Լոռու մարզի 21 համայքների  «շեֆությունը», ինչը ենթադրում է, որ այդ նախարարությունները պարտավորվել են պարբերաբար որոշակի աջակցություն ցուցաբերել այդ համայնքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24