Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում մեծ շուքով նշվեց Ոստիկանի օրը

13.04.2013

Ոստիկանության օրը  մեծ շուքով նշեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը:  Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների  և Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակը, ծաղիկներ դրեցին հուշաքարին: Տոնին նվիրված միջոցառումների հաջորդ կանգառը եղավ Վանաձորի շախմատի դպրոցում: Այստեղ կատարվեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների այն աշխատակիցների պարգևատրումը, ովքեր արագ շախմատային կանոններով անցկացվող ՀՀ մրցաշարին լավագույն մասնակցություն են ունեցել և հաղթանակ են գրանցել:  Տոնական օրվա գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբաղ Համբարյանը նախ՝ ոլորտի աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, ապա՝ ավելացրեց. ՙՈւզում եմ հավաստիացնել, որ Լոռու մարզային ոստիկանության աշխատակիցներն անելու են ամեն ինչ, որպեսզի այն խնդիրը, որ դրված է մեր առջև, մշտապես օրենքի շրջանակներում լուծում ստանա: Ոստկանությունն աշխատող մարմին է, ոստիկանությունն ապահովված է տեխնիկական բոլոր միջոցներով՚։  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը միացավ բոլոր շնորհավորանքներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ:  ՙՀզոր է մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր սահմաններն անառիկ են, երբ ունենք հզոր թիկունք: Չի կարող ոստիկանությունը որպես առանձին միավոր հզոր լինել, եթե համահունչ չէ ժողովրդի հետ, եթե փոխհամաձայնություն չկա՚,- ասաց նա։  Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, շնորհավորելով տոնի առթիվ, խոսեց ոստիկանի և հասարակության համագործակցության և համատեղ աշխատանքի մասին:  Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները տարբեր պարգևների արժանացան:  Հասարակական կարգն ու անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու, հանցագործությունների դեմ մղվող պայքարում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ Լոռու մարզպետի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:  Պարգևատրման արարողակարգին հաջորդեց տոնական համերգը՝ քաղաքի երաժշտական խմբերի մասնակցությամբ: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59