Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարտ-ապրիլ ամիսներին շահագործման կհանձնվի 203 բնակելի տուն 22.02.2012
Պետբյուջեի ֆինանսավորմամբ ,,Գլենդել-Հիլզ,, ընկերության կողմից, Լոռու մարզում իրականացվող՝ ,,Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության,, ծրագրի դանդաղ ընթացքի հետ կապված մտահոգությունների առնչությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ երեկ համատեղ հանդիպում էր կազմակերպվել ծրագրում ընդգրկված համայնքների և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թռուցկաժողով 21.02.2012
Փետրվարի 20-ին Լոռու մարզպետի ամենշաբաթյա հերթական խուրհրդակցությունն սկսվեց սեփական եկամուտների հավաքագրման իրավիճակի քննարկումով: Հատկապես անհանգստացնող է հողի հարկի հավաքագրման վիճակը, թերևս բավարար է գույքահարկի հավաքագրման ընթացքը: (Դիտեք տեսանյութը)

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ 20.02.2012
2012թ.-ին Սպիտակի Գուգարքի եւ Ստեփանավանի տարածաշրջանների թվով 24 գյուղական համայնքներում իրականացվող բնակարանային շինարարությունում աշխատելու համար հրավիրվում են որակյալ որմնադիրներ, ծեփագործներ, հյուսներ, ներկարարներ, բետոնագործներ:
Աջակցում են երկրագործներին 18.02.2012
Անցած տարվա հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ խնդիր դրվեց աջակցություն ցուցաբերել երկրի հողօգտագործողներին՝ մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում: Հստակ նախանշվեցին դրանց մանրածախ գները, 1 լիտր դիզվառելիքը 350 դրամ, 1 կգ պարարտանյութը՝ 120 դրամ: Ծրագրի իրականացման համար պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2012թ. առաջին եռամսյակում կհատկացվի շուրջ 1մլրդ 327մլն դրամ: Այն որպես սուբսիդիա կտրվի մատակարար կազմակերպությանը` փակելու դիզվառելիքի շուկայական և սահմանված գների տարբերությունը (90դրամ):
Ծանուցում 17.02.2012
Հանրային հեռուստաընկերությունը նախաձեռնել և շուտով կիրականացնի «Իմ տաղանդավոր ընտանիքը» միջազգային նոր հեռուստանախագիծը, որի նպատակը ոչ միայն նոր տաղանդներ հայտնաբերելն է, այլ նաև ցույց տալ հայ ընտանիքում տիրող համախմբվածությունը, ջերմությունը և սերը: Նախագիծը կմեկնարկի ս/թ փետրվարի 24-ին: Նախագծին մասնակցել ցանկացող ընտանիքները մինչև ս/թ փետրվարի 23-ը ներառյալ հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ Լոռու մարզպետարանի մշակույթի բաժին (3-րդ հարկ, 318 սենյակ, հեռ.(0322) 4-02-66, (093) 36-66-90 ):

Մեկնարկեց առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը 15.02.2012
Փետրվարի 14-ին Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ և Ալավերդի քաղաքներում տրվեց դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի մեկնարկը: Այդն օրը աշակերտները մասնակցեցին հայոց լեզու, ֆիզիկա և հայոց եկեղեցու պատմություն առարկաներից անցկացվող օլիմպիադաներին: