Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայքների միջև

02.08.2013

Օգոստոսի 2-ին Լոռու մարզպետարանում Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Արթուր Նալբանդյանի, ինչպես նաև Վանաձորի, Ախթալայի, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Շամլուղի քաղաքապետարանների, Օձունի, Մեծավանի, Աքորու և Շնողի գյուղապետարանների միջև: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակիցներ, ասոցիացիայի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցիչներ, կին ձեռներեցներ, լրատվամիջոցներ:
Հուշագիրը ստորագրվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, իսկ ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Հուշագրի ստորագրման համաձայնությունը մարզի ղեկավարի հետ ձեռք էր բերվել դեռևս հուլիսին: Ա. Նալբանդյանը, նախապես ծանոթանալով ծրագրին, հավանության էր արժանացրել այն և պատարաստակամություն հայտնել համագործակցել:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հկ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ողջունելով ներկաներին, մարզի ղեկավարին և համայնքապետերին շնորհակալություն հայտնեց աջակցության համար: Նա համառոտ ներկայացրեց ծրագրի նպատակը, այն է՝ խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացմանը՝ այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
- Ծրագրի շրջանակներում կմշակվեն համայնքային զարգացմանը նպաստող տնտեսական ծրագրեր, կկազմակերպվեն մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն` Լոռու մարզի համայնքների զարգացմանը և տնտեսական հզորացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար,- ասաց Լ. Ասատրյանը:
Ա. Նալբանդյանն իր հերթին կարևորելով ծրագրի իրականացումը Լոռու մարզում՝ նշեց.
-Կանանց սոցիալ-տնտեսական կարողություների զարգացմանը և նրանց ձեռներեցության խթանմանն ուղղված յուրաքանչյուր ծրագիր կամ ձեռնարկում, անշուշտ, ողջունելի է և ուշադրության ու սատարման արժանի: Իմ՝ Ալավերդու քաղաքապետ աշխատելու տարիներին ևս, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համագործակցությունը ցանկալի արդյունքներ տվեց: Վստահ եմ, որ նոր ծրագիրն՝ ուղղված Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացմանը, արդյունավետ է լինելու: Համոզված եմ, որ ծրագիրը կնպաստի նաև արտագաղթի նվազեցմանը, - ասաց նա:
Համայնքի ղեկավարները ևս ողջունեցին կազմակերպության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ցանկացած հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22