Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին լավագույն երկաթուղայինները

05.08.2013

Երկաթուղայինների մասնագիտական օրվա առթիվ օգոստոսի 5-ին միջոցառում էր կազմակերպվել նաև Լոռու մարզպետարանում, որին մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գծակայարանային միավորման պետ Ռաֆայել Սեխլեյանը, միավորման աշխատակիցներ:
Ա. Դարբինյանը ջերմորեն շնորհավորեց միավորման աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք և բեղուն աշխատանք: Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց նրանց նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար:
-Երկաթուղային համակարգի անխափան գործունեությունը կարևոր է հատկապես երկրի տնտեսության զարգացման համար, ուստի առավել անգնահատելի է ձեզնից յուրաքանչյուրի ներդրումն այս հարցում,- ասաց Ա. Դարբինյանը:
Նա Լոռու մարզպետի անունից երկարամյա անբասիր աշխատանքի համար և Երկաթուղայինների մասնագիտական տոնի առթիվ պատվոգրեր հանձնեց Սանահինի շրջադարձային լոկոմոտիվային դեպոյի ջերմաքարշի մեքենավար Գագիկ Շոլինյանին, Սանահինի մեխանիզացված գծային ուղեմասի առաջատար ինժեներ Արա Ավետյանին, Սանահին կայարանի հերթապահ Հրաչիկ Բարսեղյանին:
Վանաձորի քաղաքապետի անունից բարեմաղթանքի խոսքեր հղեց և մի խումբ երկաթուղայինների շնորհավորագրեր և հուշանվերներ հանձնեց Գագիկ Սիմոնյանը:

Ռաֆայել Սեխլեյանը նույնպես շնորհավորեց գործընկերներին տոնի կապակցությամբ: Նա տեղեկացրեց, որ 2008թ-ից սկսած (ինչպես հայտնի է, 40 տարով, պայմանագրային հիմունքներով երկաթուղու շահագործումը վստահված է Ռուսաստանի Դաշնությանը) շուրջ 520 մլն դրամի ներդրումային ծրագրեր են իրականացվել և այսօր «Հարավկովկասյան երկաթուղին» լավագույններից է ԱՊՀ երկրներում: Նա տեղեկացրեց, որ հատկապես վերջին օրերին Վանաձորի գծակայարանային միավորումն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53