Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ակնկալիքով

31.07.2013

Հուլիսի 30-ին «Թուֆենկյան Հոսփիթալիթի» հյուրանոցում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպվել էր քննարկում «Նոտորական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ, քրակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» թեմայով: Միջոցառումն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում և նպատակն էր՝ վեր հանել ոլորտներում առկա խնդիրները, կատարել բացահայտումներ: Հանդիպումներ են կազմակերպվում տարբեր մարզերում:
Լոռու մարզում կազմակերպված քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, շահագրգիռ կառույցների ներակայացուցիչներ:
Ծրագիրն իր խոսքում կարևորեց «Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի» համակարգող Արթուր Սուքիասյանը: Ըստ նրա, կոռուպցիան խիստ վտանգավոր երևույթ է պետական և բարոյական արժեքների պահպանության տեսանկյունից: Կազմակերպության համակարգողը առանձնահատուկ կարևորեց պետական և պատկան մարմինների մասնակցությունը նմանատիպ քննարկումներին՝ հույս հայտնելով որ դրանք կտան իրենց ցանկալի արդյունքը:
Կարեն Զադոյանը նշեց, որ ծրագիրն ունի 3 նպատակ՝ օժանդակել քաղաքացիների բողոքներին՝ ուղղված պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, հանրային ծառայություն մատուցող կազմակերպություններին, օրեսդրության մեջ կոռուպցիոն ռիսկերի հատկորոշումը և դրանց ուղղված բարեփոխումների ներկայացումը պատկան մարմիններին, քաղաքացիների իրավագիտակցական մակարդակի բարձրացումը:
Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է թե՛ պետական կառույցների և թե՛ հասարակական կազմակերպությունների հետ: Հուշագրեր են ստորագրվել մարզային իշխանություննների, այդ թվում Լոռու մարզպետարանի և ՀՀ դատախազության հետ: Քննարկումները տվել են իրենց ցանկալի արդյունքը:
Ա. Նալբանդյանը ևս կարևորեց նմանատիպ հանդիպումները հատկապես Լոռու մարզում:
-«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» հետ շուրջ երկու տարի առաջ մենք հուշագիր ենք ստորագրել՝ պարտավորվելով պայքարել այնպիսի արատավոր երևույթի դեմ՝ ինչպիսին կոռուպցիան է, և գոհունակությամբ եմ նշում, որ այս ընթացքում մեր համագործակցությունը դրական առաջխաղացում ունի: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը պետք է շարունակել է՛լ ավելի ուշադրություն սևեռելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ձեռնարկումներին: Հասարակության տարբեր շերտերի շահերը օրինական դաշտում դիտարկելը, դրանցից բխող առկա խնդիրների պարզաբանումն ու այդ գործընթացին նպատակաուղղված քայլերը ոչ միայն կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, այլև կամրապնդեն օրինական այն դաշտը, որը կոչված է քաղաքացիների իրավական փոխհարաբերությունների կարգավորմանը,- ասաց նա:
Ա. Օրբելյանը համառոտ ներկայացրեց նոտորական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ, քրակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Ըստ նրա բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մի շարք ծրագրեր են մշակվում, որոնք, աստիճանաբար կյանքի կոչելով, հնարավոր կլինի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը նշված ոլորտներում: Այս առումով նա հատկապես կարևորեց «էլեկտրոնային նոտարի» համակարգի ներդրումը, նոտարական ծառայությունների մատուցումը «մեկ պատուհանից» սկզբունքով: Նոր ծառայության շնորհանդեսը կկայանա աշնանը:
-Միշտ չէ, սակայն, որ պատկան մարմինների ձեռնարկած միջոցառումները կոռուպցիոն երևությների դեմ, առաջացնում են քաղաքացիների գոհունակությունը: Ցանկացած խնդրի լուծմանն ուղղված առաջին քայլն այդ խնդրի գիտակցումն է,- ասաց փոխնախարարը՝ կարևորելով քաղաքացիների իրավական գիտակցության մակարդակի բարձրացումը:
Նոտարական գրասենյակների գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները ներկայացրեց ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը, իսկ քրեակատարողական ծառայության գործունեության ոլորտում առկա խնդիրներին անդրադարձան և բարեփոխումների իրականացման ուղիներ նախանշեցին «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Արտյոմ Մխոյանը և Այլընտրանքային պատիժների կատարման Լոռու բաժանմունքի պետ Գևորգ Մկրտչյանը:
Հանդիպման ավարտին Ա. Սուքիասյանը համառոտ ներկայացրեց Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի գործունեությունը և այս տարվա ընթացքում կենտրոն դիմած քաղաքացիների բողոքներն՝ ուղղված Նոտորական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ, քրակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեությանը:
Բարձրացված հարցերի շուրջ ներկաների մասնակցությամբ ակտիվ քննարկում կազմակերպվեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53