Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավո՜ր տոնդ, Վանաձոր

Շնորհավո՜ր տոնդ, Վանաձոր 02.10.2011

,,Վանաձորի օր,, տոնակատարությանը նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս մի քանի օր առաջ՝ տարբեր մշակութային կենտրոններում ու կրթական հաստատություններում, իսկ գլխավոր միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 1-ին՝ համախմբելով մարզկենտրոնի գրեթե բոլոր կոլեկտիվներին՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մարզական ու մշակութային կենտրոններ, հասարակական կազմակերպություններ: Վաղ առավոտից տոնական տրամադրության մեջ էր Հայքի հրապարակը: Հնչում էր տոնական երաժշտություն, հրապարակում շրջում էին հեքիաթների հերոսների կերպարներ մարմնավորող՝ գունազարդ հագուստով հանդերձավորված երիտասարդ դերասանները, ովքեր հեքիաթներ էին պատմում փոքրիկներին, երգում ու արտասանում նրանց հետ:

Հանդիպում Արգենտինայի դեսպանի ժամանակավոր հավատարմատարի հետ

Հանդիպում Արգենտինայի դեսպանի ժամանակավոր հավատարմատարի հետ 01.10.2011

Սեպտեմբերի 29-ին Լոռու մարզում էր Հայաստանում Արգենտինայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ռիկարդո Վինիոլոն: Նա Լոռու մարզպետարանում հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Ռ.Վինիոլոն նշեց, որ այցի նպատակը համագործակցության հաստատումն է Լոռու մարզի հետ՝ տարբեր,մասնավորապես՝ գյուղատնտեսության բնագավառում:

Բարեգործական նոր հիմնադրամը՝ համայնքների զարգացման գրավական 30.09.2011

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ,,Աջակցություն Լոռու մարզի համայնքներին,, նորաստեղծ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որում խորհրդի նախագահ ընտրվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, գործադիր մարմնի տնօրեն՝ ՀՊՃՀ մասնաճյուղի դասախոս Ներսես Շահվերդյանը: Վերջինս հակիրճ ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները:

Վանաձորում հայտարարվել է թատերական տասնօրյակ

Վանաձորում հայտարարվել է թատերական տասնօրյակ 29.09.2011

2011 թ. լրանում է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանի առթիվ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, թատրոնը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, այդ թվում բացվել է թատրոնի պատմությանը նվիրված ֆոտոցուցահանդես:

ՀՀ մարզպետարանների կայքերն արդիականացվեցին

ՀՀ մարզպետարանների կայքերն արդիականացվեցին 28.09.2011

Երեկ Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում, տեղի ունեցավ ՀՀ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը: Նոր կայքերը պատրաստվել են ՏԿՆ նախաձեռնությամբ` "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի կողմից իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց" ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: Կայքը մշակել եւ պատրաստել է "Հելիքս կոնսալտինգ" ընկերությունը։

Անկախության 20-րդ տարելիցը տոնվեց հանդիսավորությամբ

Անկախության 20-րդ տարելիցը տոնվեց հանդիսավորությամբ 27.09.2011

Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, անկախության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, պատերազմի վետերաններ, բարձրաստիճան հյուրեր, մտավորականներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 12:33:39