Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կատարողական կարգապահությունը և ուսման որակի բարձրացումը՝ առաջնային պայման

28.08.2013

Դպրոցների տնօրենների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Գուգարաց թեմի առաջնորդն իր խոսքում կարևորեց մանկավարժների դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում:

Ներկաներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ շնորհավորեց Ա. Նալբանդյանը.

-Մարզի հանրակրթական դպրոցներում սովորողների կրթության և դաստիարակության գործում դրական քայլեր կատարվել են: Սակայն կան նաև չլուծված բազում խնդիրներ: Հարկ է անդրադառնալ այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են՝ հանրակրթության դպրոցների տնօրենների, մանկավարժական կոլեկտիվների կողմից կրթօջախներում պետական կատարողական կարգապահության ամրապնդման, ուսման որակի բարձրացման և, առավել քան երբևէ, դպրոցների ֆինանսական միջոցները նպատակային ձևով օգտագործելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա անդրադարձավ նաև Ֆինանսների ու Կրթության և գիտության նախարարությունների կողմից այս տարի մարզի հանրակրթական դպրոցներում կատարված  ստուգումների արդյունքներին:

-Ստուգումները ցույց են տվել, որ մարզի դպրոցներում տեղ են գտել զգալի թերություններ ու բացթողումներ: Թերությունները վերացվել են,- նշեց Ա. Նալբանդյանը:

Մարզի ղեկավարը հույս հայտնեց նաև, որ այն թերությունները, որոնք արձանագրվել են ստուգումների արդյունքում,  չեն կրկնվի:

2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և ուստարվա անելիքների մասին խոսեց Մ. Սայադյանը: Նա նշեց, որ տարեցտարի դրական միտում է նկատվում և՛ ուսումնական գործընթացի կազմակերպան, և՛ դպրոցների կառավարման ուղղությամբ: Սակայն դրանց կողքին կան բազմաթիվ խնդիրներ:

Մ.Սայադյանը նույնպես անդրադարձավ ստուգումների արդյունքներին: Նա նշեց, որ աշակերտների թվի նվազումը բացասական  ազդեցությունն է ունենում դպրոցների ֆինանսական վիճակի վրա, մինչդեռ դա որևէ կերպ չի արդարացնում ֆինանսավորման կարգի խախտման դեպքերը: Խիստ նկատողության են արժանացել Վանաձորի թիվ 6, Տաշիրի թիվ 1, Սպիտակի թիվ 4, Շիրակամուտի թիվ 2, Միխայլովկայի, Ստեփանավանի թիվ 2, Գուգարքի միջնակարգ, Վահագնիի միջնակարգ և Քարաձորի հիմնական դպրոցների տնօրենները, նկատողության՝ Սարատովկայի, Ալավերդու թիվ 2, Արդվիի և Ծաթերի հիմնական← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06