Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական հոգածությունը շարունակական կլինի

26.08.2013

Օգոստոսի 26-ին  Լոռու մարզպետի  հերթական  աշխատանքային  խորհրդակցության օրն էր: Քննարկման առարկան օգոստոսի 30-ին մարզխորհրդի  նիստում  քննարկվելիք հարցերի ճշգրտումն էր, մարզի  համայնքներում  սեփական եկամուտների հավաքագրման, բերքահավաքի ու գյուղմթերքների  իրացման  իրավաիճակի,կրթական, քաղաքաշինական և այլ  հարցեր:

         Մարզպետ Ա. Նալբանդյանը  այս  անգամ  էլ  իր դժգոհությունն արտահայտելով սեփական  եկամուտների հավաքագրման ցուցանիշներից,  ևս  մեկ  անգամ  ընդգծեց, որ մարզպետի  տեղակալները, գործին  առնչվող ստորաբաժանումների պետերը պետք է առավել հաճախ  լինեն հատկապես  թերացող  համայնքներում, առավել  հետևողական  լինեն հարկերի  հավաքագրման ու  մուտքագրման հարցում, հնարավորիս բացառելով  կամայականությունների  դրսևորումը:

         Ի դեպ, անդրադառնալով օրեր  առաջ գյուղնախարար  Սերգո Կարապետյանի  Լոռու մարզ կատարած այցին, մարզպետը նշեց, որ նախարարը բավականին  տպավորված է  եղել գյուղատնտեսական  մշակաբույսերի,  հատկապես  հացահատիկի  ու  կարտոֆիլի աննախադեպ  բարձր բերքի առկայությամբ: Մարզպետը հայտարարեց, որ այս  տարի  ևս մարզի  երկրագործները  կզգան  պետության ամենագործնական աջակցությունը ինչպես  սերմացուների, այնպես  էլ դիզվառելանյութի, պարարտանյութի ու գյուղտեխնիկայի մատչելի  գներով ձեռքբերման, բերքի  իրացման   հարցում:

-Պետությունը  պատրաստ է  շուկայականից մոտ  30  տոկոս  զեղչով գյուղտեխնիկա  տրամադրել  ինչպես  կոլեկտիվ  տնտեսություններին, այնպես  էլ անհատ  ֆերմերներին: Լավագույն  հնարավորություններ են  ընձեռնված արդեն իրենց  դարն  ապրած մեքենատրակտորային ռեսուրսները թարմացնելու համար և պետք է օգտվել  այդ առիթից,-ասաց մարզպետը:

Բերքահավաքի ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն  տվեց գյուղատնտեսության  ու  բնապահպանության վարչության  պետ Գ. Հակոբյանը:

         Ապա Ա. Նալբանդյանն  իր մտահոգությունն արտահայտեց կրթության և  առողջապահության  ոլորտում  առկա չարդարացված ֆինանսատնտեսական գործառույթների վերաբերյալ:

         -Բժիշկն  ու  մանկավարժը իրենց  աշխատանքի  համար պետք է համարժեք  և արժանավայել վարձատրություն  ստանան, այլապես  նրանց  մեջ մարում է  եռանդն ու  նվիրվածությունը աշխատանքի  նկատմամբ, իսկ  եղած առանց  այն էլ սուղ  հնարավորությունների պարագայում մենք  դա պետք է իրականացնենք որոշակի ոչ առաջնային կարևորության ֆինանսատնտեսական գործառույթների կրճատման հաշվին,-ասաց մարզպետը՝ կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների պետերին հանձնարարելով ուսումնասիրել իրավիճակը և առաջարկություններ  ներկայացնել խնդրի  վերաբերյալ:

         Քաղաքաշինական գործերի  մասին տեղեկատվություն  հաղորդեց քաղաքաշինության  վարչության պետ Ա.Ջանազյանը, նշելով, որ պետբյուջեի ծրագրերով  իրականացվող վերջին  փուլի շինաշխատանքների գերակշիռ մասը, աննշան  բացառություններով, ավարտված է: Վարչության պետը մարզպետին  նաև զեկուցեց, որ օրերս Ահնիձորի  վերականորոգված դպրոցում նկատված որոշակի թերությունները  շտկվում են շինարարներ  կողմից:

         Խորհրդակցության  ավարտին մարզպետ  Ա. Նալբանդյանը վարչությունների ու  բաժինների  պետերին  հանձնարարեց Գիտելիքի օրը լինել դպրոցներում և  նոր  ուսումնական  տարվա  առիթով քաջալերել  մանկավարժներին ու  սովորողներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23