Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 24.06.2013
Հունիսի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նախորդ շաբաթ մարզի ղեկավարը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը աշխատանքային այցով Ֆրանսիայի ՊԱԿԱ նահանգում էին: Մարզի ղեկավարը նշեց, որ այցը կատարվել է երկու մարզերի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ կան ծրագրային զարգացումներ և այցն, ըստ էության, կարելի է արդյունավետ գնահատել:
Հունիսի 20-ին Լոռու մարզպետարանում Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագրի՝ (ԱՌՆ) շրջանականերում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը կազմակերպել էր հանդիպում ԱՌՆ մարզային թիմի հետ: Բացման խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը:

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն 22.06.2013
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան որոշմամբ և մարզպետի ու Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի աշխատանքային պլանի համաձայն՝ հունիսի 20-ին Վանաձորում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Վանաձոր - Քիմպրոմ» ՓԲԸ-ի քիմիական կոմբինատում արտադրական վթարի առաջացման դեպքում աշխատակիցների և բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրա-կանացումը» թեմայով:
Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ 20.06.2013
Հունիսի 18-ին Վանաձորի «Օրրան » ԲՀԿ-ում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի կազմը համալրվում է ևս 6 անդամով :

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 19.06.2013
Հունիսի 19-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղավ Սանահին վանական համալիրում, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Շախմատի մարզային առաջնություն Կույրերի և խուլերի միավորումների մարզային կազմակերպությունների միջև 18.06.2013
Կույրերի և խուլերի միավորումների միջև շախմատի մարզային առաջնություն առաջին անգամ է կազմակերպվում: Առաջարկությունը Լոռու մարզպետին է ներկայացվել կույրերի միավորման Լոռու մարզային վարչության կողմից՝ արժանալով հավանության:



