Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Նալբանդյանն այցելեց կրթօջախներ

02.09.2013

Գիտելիքի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի, վարչության մասնագետների ուղեկցությամբ այցելեց մարզկենտրոնի մի քանի կրթական հաստատություններ: Առաջին կանգառը Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցն էր: Այստեղ մարզի ղեկավարը նախ ծանոթացավ դպրոցի պայմաններին, տեղեկացավ, որ բացի անհրաժեշտ պայմաններից մինչև 4-րդ դասարան հաճախող աշակերտները այստեղ ամեն օր տաք սննդից օգտվելու հնարավարություն ունեն: Պայմաններին ծանոթանալուց հետո հյուրերը շտապեցին առաջին դասարանցիների մոտ: Այս տարի այս դպրոցում նրանց թիվը 27-ն է: Մարզի ղեկավարը փոքրիկներին բարի երթ ու ուսման մեջ հաջողություններ մաղթեց:
Լոռու մարզպետին սպասում էին նաև Վանաձորի թիվ 19 միջնակարգ դպրոցում: Այստեղ ևս տոնական միջոցառում էր: Դպրոցում առաջին դասարանցիների թիվը 48 է: Բարեմաղթանքների առատություն ու զարմացած մեծ թվով երեխաներ, ովքեր դպրոցի բակում լսեցին նաև մարզի ղեկավարի շնորհավորանքի խոսքերը: Ապա երգ ու պարով շարունակեցին միջոցառումը:
Լոռու մարզպետի հաջորդ կանգառը մարզկենտրոնի թիվ 16 հիմնական դպրոցն էր: Ա. Նալբանդյանը այստեղ տեղեկացավ, որ կրթօջախն ունի վերանորոգման կարիք: Մարզի ղեկավարի շնորհավորանքին սպասում էին 39 առաջին դասարանիցիներ, ովքեր անձամբ նրա կողմից ստացան նաև պայուսակներ ու գրենական պիտույքներ:
Գիտելիքի օրը դպրոցներ են այցելել նաև Լոռու մարզպետարանի բոլոր բաժինների և վարչությունների պետերը: Մարզկենտրոնի մեծ թվով դպրոցներում առաջին դասարանցիներին մարզպետարանի կողմից հանձնվել են պայուսակներ ու գրենական պիտույքներ:
Ինչպես միշտ, այս տարի ևս Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը նոր ուսումնական տարին սկսեց տոնական տրամադրությամբ: Գիտելիքի օրվա առթիվ ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական կազմին, առաջին կուրսեցիներին, բոլոր ուսանողներին և աշակերտներին ողջունելու էին եկել Գուգարաց թեմի առաջնորդ, Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Հնչեցին ՎՊՄԻ և ՀՀ օրհներգերը: Այնուհետ ներկաներին ողջունեց ՎՊՄԻ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:
Իր օրհնանքի խոսքն ասաց թեմի առաջնորդ Սեպուհ Սրբազանը:
Ուսանողներին ողջունեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը.
«Ես համոզված եմ, որ այսօրվա ուսանողները կշենացնեն մեր անկախ Հայաստանը, բարձր կպահեն իրենց բուհի, դասախոսների, ծնողների պատիվը»:
Առաջին կուրսեցիներին փոխանցվեց գիտության բանալին. նրանք երդվեցին լավ սովորել, լինել կարգապահ ուսանողներ, միշտ բարձր պահել բուհի անունը:
Ապա ՎՊՄԻ ռեկտորը «Ֆիզդաստիարակություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, 27-րդ համաշխարհային ունիվերսիադայի սամբո-ըմբշամարտի Հայաստանի միակ ոսկե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանին նվիրեց Հովհ. Թումանյանի երկերի հատընտիր ժողովածուն՝ բանաստեղծի ոսկե դիմապատկերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59