Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց «բազեականներին»

29.08.2013

Օգոստոսի 29-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքում Լոռու մարզը ներկայացրած թիմին: Հանդիպմանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի համակարգող, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը և մարզպետի օգնական, թիմի ղեկավար Տիգրան Էվինյանը:

Լոռու մարզը ներկայացնող թիմը նարնջագույն ճակատում տարբեր մրցաձևերում հավաքելով 9 միավոր, գրավել է առաջին տեղը, անհատական մրցաձևերում  թիմի անդամներից 3-ն արժանացել են  առաջին մրցանակի. Արփինե Հովսեփյան( նկար), Սամվել Տեր-Սահակյան (շախմատ), Հայկ Մկրտչյան (հրձիգ):

Մարզպետը շնորհավորեց երիտասարդներին հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց մրցույթին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելու և մարզի պատիվը բարձր պահելու համար:

-Համոզված եմ, որ նույնպիսի ակտիվություն կցուցաբերեք նաև հասարակական կյանքում՝ ձեր ներուժն օգտագործելով տարբեր բնագավառներում: Մարզային իշխանությունները մշտապես պատրաստ են սատարելու շնորհալի երիտասարդներին,- ասաց Ա. Նալբանդյանը:

Մարզի ղեկավարը կարևորեց այն, որ թիմի կազմի ընտրությունը կատարվել է բացառապես անաչառության սկզբունքով. թիմում ընդգրկվել են լավագույնները: Ուստի արդյունքն ակնհայտ է եղել: Երիտասարդները մարզի ղեկավարի հետ կիսվեցին տպավորություններով՝ կարևորելով թիմի ղեկավարի կազմակերպված աշխատանքը, ինչը ևս նպաստել է թիմի հաղթանակին:

Տիգրան Էվինյանը   շնորհակալություն հայտնեց Ա. Նալբանդյանին, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը, մշակույթի բաժնին և Հայաստանի համահայկական հիմանադրամի մարզային կենտրոնին՝ կազմակերպական հարցերին աջակցելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38