Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

30.08.2013

Օգոստոսի 30-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2013 թ. հունիս-հուլիս ամիսներին Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում կատարված ստուգումների արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա նշեց, որ նշված ժամանակահատվածում ֆինանսների նախարա¬րության վերահսկողական ծառայությունը Լոռու մարզպետարանի աշխատակազմի Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի և Տաշիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն¬ներում ուսումնասիրվել են 2010-2012թթ. և 2013թ. առաջին կիսամյակում պետական նպաստների և դրամական օգնությունների նշանակման ու վճարման գործընթացը:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ մարզի 61 համայնքներում, այդ թվում՝ Սպիտակի տարածա¬շրջանի 15, Ստեփա¬նավանի՝ 14, Թուման¬յանի ՝ 16 և Տաշիրի տարածաշրջանի՝ 16 համայնքներում անապահովու¬թյան սահմանային միավորից, ցածր միավոր ունեցող նպաստառու¬ներին անօրինական վճարվել է 3 մլն 557 հազ. դրամ, որը ենթակա է վերականգն¬ման պետական բյուջե:
Հարակից բազաներով ստացված տեղեկությունների ընտրանքային կարգով ստուգմամբ պարզվել է, որ թեև 8 նպաս¬տառու ընտանիքների անապահովության միավորը ՍԾՏԳ-ի կողմից զրոյացվել է և նպաստի վճարումը դադարեցվել է, սակայն ավելի վճարված 279.5 հազ. դրամ գումարը չի վերադարձվել: Այն ամբողջությամբ ենթակա է վերա¬դարձման:
Լոռու մարզպետարանի կողմից կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ խախտումները գրեթե ամբողջությամբ առնչվում են համայնք-անասնաբույժ օղակին: Համայնքները քաղաքացու անասնագլխաքանակի օտարման մասին տվյալները չեն ամրագրում տնտեսական գրքերում, որից և առաջանում է անհամապատասխանությունը: Մասնավորապես՝ գերավճար առաջացրած 55 խախտումներից 44-ը կամ դրանց 80 տոկոսը թաքցված անասնագլխաքանակի հետևանք են: Արդյունքում, պատասխանատվության կրողը ՍԾՏԳ-ներն են, ինչը արդարացի չէ:
-Անասնաբույժների նման աշխատելաոճը, կարծում եմ, պետք է քննարկման առարկա դառնա համապատասխան ատյաններում -ասաց Վ. Ջաղինյանը:
Նա կրկին հիշեցրեց, որ Լոռու մարզպետի հանձնարարականի համաձայն մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը պետք է ամբողջությամբ վերականգնվի պետությանը պատճառված վնասը: Օգոստոսի 30-ի դրությամբ արդեն ետ է գանձվել գերավճարի ընդամենը 40 տոկոսը:
Մարզպետն, անդրադառնալով հարցին, կարևորեց մարզում գործող անասնաբույժների մասնակցությամբ խորհրդակցության հրավիրման անհրաժեշտությունը, որպեսզի նրանք իրազեկ լինեն խնդրին՝ հետագա խախտումներները բացառելու համար:
Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակման աշխատանքների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա նշեց, որ 2014-2017 թթ. մարզային զարգացման ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 38 արձանագրային որոշմամբ հաստատված հայեցակարգի համաձայն: Հիմնական նպատակը համապետական ռազմավարական ծրագրերին համահունչ մարզում աղքատության հաղթահարմանն ուղղված քայլեր իրականացնելն է, սոցիալ- տնտեսական զարգացման ցուցանիշների բարձրացումը:
Ըստ բանախոսի, ծրագրի կազմման ընթացքում, հաշվի են առնվել հետևյալ առանձնահատկությունները. 1988թ. աղետի հետևանքների առկայությունը, որը հատկապես կարևոր չափանիշ է մարզում աղքատության գնահատման ժամանակ, արդյունաբերական հզոր անցյալը և մեծ պոտենցիալը: Նաև այն, որ մարզում գործում են արդյունաբերության բոլոր ճյուղերը ներկայացնող ձեռնարկություններ: Մարզի բնակչության գերակշիռ մասը ` շուրջ 58.5 տոկոսը քաղաքաբնակ են, մարզը համարվում է հանրապետության հյուսիսային դարպաս, գործում են 80-ից ավելի հասարակական, ոչ կառավարական կազմակերպություններ և այլն:
Ծրագրի առանցքում մարզի բոլոր համայնքների հիմնախնդիրներն են, որոնք մշտապես մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում են: Պարբերաբար կազմակերպվել են մարզպետարանի աշխատանքային խմբերի հանդիպումներ համայնքների բնակչության հետ, որոնց հիմնական նպատակն է եղել մարզի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բացահայտումը, բնակիչներին մտահոգող և նրանց կողմից առաջ քաշված կարևորագույն հարցերի քննարկումը, հետադարձ կապի ապահովումը, ինչպես նաև մարզի զարգացման խնդիրների վերաբերալ բնակչության իրազեկության մակարդակի բարձրացումը: Մարզային զարգացման հանձնաժողովում, ոլորտային աշխատանքային խմբերում, բացի մարզպետարանի աշխատակիցներից, ընդգրկվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, հասարակական և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:
Իրականացված վերլուծությունների արդյունքները ներկայացվել են ոլորտային յոթ աշխատանքային խմբերին հետևյալ ուղղություններով.
1. Արդյունաբերություն, փոքր ու միջին ձեռնարկատիրություն և մասնավոր հատված
2. Գյուղատնտեսություն, բնապահպանություն և ընդերքի օգտագործում,
3. Կրթություն, մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր,
4. Առողջապահություն և սոցիալական ապահովություն,
5. Քաղաքաշինություն,
6. Ենթակառուցվածքներ (ջրամատակարարում և ջրահեռացում, ճանապարհաշինություն, տրանսպորտ, գազամատակարարում),
7. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և քաղաքացիական հասարակություն:
ՄԶԾ կազմման աշխատանքներին ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագիտացված որոշ կազմակերպություններ ու անհատ փորձագետներ:
Ոլորտային աշխատանքային խմբերն իրականացրել են ակտիվ քննարկումներ, աշխատել են նախապես մշակված ժամանակացույցով, հրավիրվել են դռնբաց նիստեր, աշխատանքները լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից, կազմված փաստաթղթերը տեղադրվել են մարզպետարանի պաշտոնական կայքում:
Աշխատանքային խմբերի գործունեության արդյունքում մշակված ոլորտային ռազմավարությունները քննարկվել են Մարզային զարգացման հանձնաժողովի կողմից և, արժանանալով վերջինիս հավանությանը, ընդգրկվել են ՄԶԾ-ում: Նախնական տարբերակը ներկայացվել է տարածքային կառավարման նախարարություն:
Մարզի խորհրդում հայտարարություններով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը:
Ս. Հովհաննսիյանը մասնավորապես անդրադարձավ հարկային դաշտում նախատեսվող փոփոխություններին, որոնք առնչվում են հողի հարկին և գույքահարկին, ինչպես նաև համայնքներին դոտացիայի տրամադրման ժամանակ բնակչության թվի հաշվարկման կարգի փոփոխությանը: Այսուհետ, դոտացիայի տրամադրման համար, նկատի են առնվելու ոստիկանության անձնագրային բաժանմունքների կողմից տրամադրված տվյալները բնակչության թվի վերաբերյալ, ինչը որոշ համայքներում անհամապատասխանություն է առաջացնում:
Մարզպետը համայանքների ղեկավարներին հորդորեց, անահամաձայնության դեպքում, դիմել տարածքային անձնագրային բաժանմունքներ՝ բնակչության թիվը ճշգրտելու նպատակով:
Ս. Հովհաննիսյանի մյուս հայտարարություններն առնչվում էին հողի հարկի և գույքահարկի բազաների ճշտմանը, գնումների գործընթացի կազմակերպմանը: Վարչության պետն անդրադարձավ նաև սեփական եկամուտների հավաքագրմանը՝ նշելով, որ ցուցանիշները գոհացուցիչ չեն: Օգոստոսի 29-ի դրությամբ հավաքագրվել է 80 մլն դրամ սեփական եկամուտ, պլանով նախատեսված 132 մլն-ի դիմաց:
Ներկայացված հարցերի վերաբերյալ նկատառումներով հանդես եկավ Արթուր Նալբանդյանը: Նա համայքների ղեկավարների հորդորեց, համայքներում գործող խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովների օգնությամբ հայտնաբերել և օգնություն ցուցաբերել, այն դպրոցահասակներին, ովքեր հագուստի կամ գրենական պիտույքների բացակայության պատճառով չեն կարող դպրոց հաճախել:
Մարզի ղեկավարը ուրախությամբ նշեց, որ տարին աննախադեպ բերքառատ է եղել հացահատիկի, կարտոֆիլի և այլ մշակաբույսերի առումով:
Մարզի ղեկավարը նշեց նաև, որ կառավարության աջակցությամբ տրվող ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի, աշնանացան ցորենի պահանջարկ ներակայացրած համայքները պետք է արդեն իսկ սկսեն հավաքագրել գումարները: Ա. Նալաբանդյանը դժգոհություն հայտնեց հարկերի հավաքագրման ցուցանիշներից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00