Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Առողջացում առանց սցենարների» 16.08.2013
«Լոռու առողջապահություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Աբովյանի նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ու «Մատինյանի նշխարհ» ՍՊԸ-ի գործընկերությամբ օգոստոսի 15-ին Վանաձորի «Լոռի» հեռուստաստուդիայի մամուլի ակումբում անցկացվեց դասընթաց՝ «Առողջացում առանց սցենարների» խորագրով: Դասընթացին, որը վարում էր Վ. Աբովյանը, մասնակցում էին Լոռու մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը, բաժնի աշխատակիցներ, Վանաձորի գրադարանային համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Գեղանկարիչներն աջակցում են Օձունի եկեղեցու վերականգնմանը 16.08.2013
2012 թ.-ի հուլիսի 23-ից «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը սկսել է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Հիմնադրամը նպատակ ունի ՀՀ տարածքում պահպանելու և վերականգնելու պատմամշակութային հուշարձաններ` եկեղեցիներ, մատուռներ, հուշարձան և մահարձան կոթողներ, խաչքարեր, կամուրջներ, ամրոցներ և աղբյուրներ: Վերականգնման գործընթացին օժանդակելու համար նկարիչների միության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև այս տարվա ապրիլի 4-ին վավերացված համաձայնագրի համաձայն` նկարիչները գեղանկարներ և այլ գեղարվեստական աշխատանքներ են նվիրաբերում հիմնադրամին` դրանց վաճառքը կազմակերպելու և հասույթը, հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված, մշակութային արժեքների վերականգնմանն ուղղելու համար:

Միասնական մոտեցում կենցաղային թափոնների կառավարմանը 15.08.2013
ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ, վերջինիս ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացնում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման դրամաշնորհային ծրագրի խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքը: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության մշակում:
Նարեկ Սարգսյանն աշխատանքի մեջ է 08.08.2013
Ի պատասախան լրագրողների բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ նույն օրը Ն. Սարգսյանն ազատ է արձակվել և այժմ նա աշխատանքի մեջ է:
Ամփոփվեցին Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության արդյունքները 05.08.2013
Վանաձորի «Հայաստան» ՄՀԿ մարզադպրոցի մարզասրահում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության 18-րդ միջազգային մրցաշարը։
Փոխվարչապետն այցելեց Լոռու մարզ 05.08.2013
Օգոստոսի 2-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և փոխմարզպետ Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ Արմեն Գևորգյանը նախ այցելեց Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնք, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ:



