Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անտոն Քոչինյանին նվիրված եզրափակիչ միջոցառումը մայաքաղաքում

28.10.2013

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, անվանի պետական, քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը եզրափակվեց հոկտեմբերի 25-ին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ա. Քոչինյանի կիսանդրին տեղադրվեց գործչի անունը կրող փողոցում: Ապա Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական երեկո՝ նվիված պետական և քաղաքական ականավոր գործչին:
Երեկոյին մասնակցում էին պաշտոնատար անձինք, հոբելյանական հանձնաժողովի ներկայացուցիչները, մտավորականներ: Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանի ղեկավարությամբ, ով հանդիսնում է հոբելյանական հանձնաժողովի անդամ, նույնպես ներկա էին հանդիսությանը:
Զեկուցմամբ հանդես եկավ հոբելյանական հանձնաժողովի նախագահ Վլադիմի Մովսիսյանը: Ներկայացվեց Ա. Քոչինյանի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:
Հանդիսության ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան նաև «Հորովել» երգի-պարի համույթը, դուդուկահար Վլադիմիր Կռոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը և այլոք:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22