Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարման թափանցիկությունը օրախնդիր է

27.10.2013

Հոկտեմբերի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ «Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության» խորագրով կոնֆերանս, որն իրականացվեց Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Չիվինգ կրթաթոշակի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Հրավիրվել էին պետական կառավարման, տեղական ինքնակառավարման հիմնարկների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, ավագանու անդամներ, ուսանողներ:
Մասնակցում էին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում կոնֆերանսի կազմակերպիչ հանրային կառավարման մասնագետ Քրիստ Մարուքյանը ընդգծելով հաշվետվողականության և թափանցիկության կարևորությունը հանրային կառավարման ոլորտում, սեմինարի մասնակիցներին կոչ արեց մտքերի անկաշկանդ փոխանակությամբ ներկայացնել իրավիճակը և դատողություններ ներկայացնել ոլորտում առկա բացթողումների և թերությունների շտկման վերաբերյալ:
Ելույթ ունեցան Էդմոն Մարուքյանը Ջոնաթան Էյվսը,փորձագետ Արշավիր Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանը « Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը,ուրիշներ:
Կոնֆերանսի ընթացքում բանախոսներն անդրադարձան հանրային կառավարման ոլոերտում հաշվետվողականությանն ու թափանցիկությանն ուղղված օրենսդրական կարգավորումներին, նույն բնագավառում զարգացած երկրների օրինակելի փորձին, մեզանում դրա ներդրման հնարավորություններին:
Օրվա երկրորդ կեսին սեմինարի մասնակիցները մասնակցեցին քննարկվող թեմայի շուրջ խմբային քննարկումներին, փոխանակեցին կարծիքներ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36