Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բնակիչներին հիմնականում դիմում են անվճար բուժման և աշխատանքով տեղավորման հարցերով 17.05.2013
Մայիսի 16-ին Լոռու մարզպետի կողմից Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի քաղաքացիների ընդունելության օրն էր: Ցուցակագրվածներից բացի ընդունելություն էին խնդրել նաև Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան և Հոբարձի համայնքների բնակիչները:

Անցկացվեց զորակոչային մարզային հանձնաժողովի նիստը 16.05.2013
Մայիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ղեկավարությամբ անցկացվեց զորակոչային մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զինկոմիսարներ, 3-րդ բանակային կորպուսի, ոստիկանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի աշխատակիցներ:
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը 14.05.2013
Լոռու մարզում շարունակում է կարևոր խնդիր մնալ հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշը: Իրավիճակը շտկելու համար առայժմ չի հաջողվում բեկումնային փոփոխություններ կատարել՝ չնայած մարզային իշխանությունների ամենօրյա ուշադրությանն ու կատարվող աշխատանքներին: Այդ խնդրին գումարվել է նաև գույքի և հողի վարձակալության դիմաց գանձվող գումարների հավաքագրման ցածր մակարդակը մարզի մի շարք համայնքներում:
Մայիսի 13-ին Լոռու մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության հիմնական թեման առնչվում էր ՀՀ-ում անկախ պետականության հռչակումից հետո առաջին անգամ անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին:

Տոնակատարություն՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ 12.05.2013
Մայիսի 9-ին Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 68-րդ և Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցների կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ:
Աշխատանքից կզրկվեն նրանք, ովքեր չեն աշխատի օրենքի սահմաններում 07.05.2013
-Ընտրական գործընթացներն ավարտվեցին, և արդեն անհրաժեշտ է լիարժեքորեն լծվել աշխատանքի, գործել ամենայն նվիրումով,- մայիսի 7-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:-Բնակչությունը մեզնից յուրաքանչյուրից սպասում է լուրջ, արմատական փոփոխություններ, և մենք հուսախաբ անելու իրավունք չունենք,- ասաց նա:-