Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

28.11.2013

Նոյեմբերի 28-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ  Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Մարզպետը նշեց, որ գարնանային զորակոչն անցել է բարձր մակարդակով, որի համար մարզում զորակոչի համար պատասախանատու անձինք արժանացել են  ՀՀ Պաշտպանության նախարարի  շնորհակալությանը:

-Գարնանային զորակոչին ապահովել ենք 113 տոկոս արդյունք, և ես նույնպես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր պատասխանատուներին: Այսուհանդերձ, ներկայում մեր կաևոր խնդիրը աշնանային-ձմնեռային զորակոչն է,- ասաց Ա. Նալբանդյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին աշնանային-ձմնեռային զորակոչի հետ կապված մի շարք հարցեր, հստակեցվեցին անելիքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36