Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շենավանում կկանգնեցվի Վլադիմիր Մովսիսյանի կիսանդրին

27.11.2013

Նոյեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Շենավան համայնքում:
Այցի հիմնական նպատակը պետական, քաղաքական անվանի գործիչ Վլադիմիր Մովսիսյանի կիսանդրին հարազատ գյուղում կանգնեցնելու մտադրությունն էր՝ նրա անունը կրող դպրոցի բակում: Նախաձեռնությունը Լոռու մարզպետինն է: Նախատեսվում է հաջորդ տարի գարնանը, Վլադիմիր Մովսիսյանի 80-ամյա հոբելյանի շրջանակներում տոնական միջոցառում կազմակերպել նրա անունը կրող դպրոցում, հանդիսավորությամբ կատարել կիսանդրու բացումը:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը եղավ Շենավանի հիմնական դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին, զրուցեց ուսուցիչների, աշակերտների հետ: Ներկաները ոգևորությամբ ընդունեցին Վլ. Մովսիսյանի կիսանդրին հայրենի գյուղում կանգնեցնելու նախաձեռնությունը: Մարզի ղեկավարը հաղորդակից դարձավ նաև դպրոցի խնդիրներին: Այն ունի վերանորոգման, գազիֆիկացման կարիք, չունի սպորտդահլիճ: Աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: Այս տարի, ինչպես ներկայացրեց տնօրեն Ֆլորա Ղազարյանը, առաջին դասարան է ընդունվել ընդամենը 5 աշակերտ, ինչն էլ անդրադառնում է դպրոցի ֆինանսական վիճակի վրա: Մարզպետը խոստացավ հաջորդ տարի պետական միջոցներով իրականացվող ծրագրերում ընդգրկել նաև Շենավանի դպրոցը:
-Լոռու մարզում աղքատության ցուցանիշը բարձր է, իսկ դրա հաղթահարման վճռորոշ ուղիներից մեկը լավորակ կրթության ապահովումն է,- ասաց Ա. Նալբանդյանը՝ կարևորելով մանակավարժների մեծ ներդրումը մատաղ սերնդի կրթության, հետևաբար՝ երկրի ապագայի կերտման, բարեկեցության ապահովման հարցում:
Արթուր Նալբանդյանը եղավ նաև գյուղի համայնքային կենտրոնում: Համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքարգման ցուցանիշները: Նրա տեղեկացմամբ՝ համայնքային բյուջեն կազմում է 8 մլն դրամ, որից 6 մլն-ը դոտացիան է, մինչդեռ, սեփական եկամուտները՝ ընդամենը 2 մլն դրամ: Մարզի ղեկավարը կարևորեց հարկերի հավաքագրումը պատշաճ մակարդակով իրականացնելու գործընթացը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ հավաքագրված գումարներն օգտագործվում են համայնքային խնդիրների լուծման նպատակով: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ գյուղի մանկապարտեզի շենքը նպատակին չի ծառայում, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաները քիչ են: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ կառավարությունը գնալու է համայնքների խոշորացման ճանապարհով, որից հետո էլ կհստակեցվեն անելիքները, լուծում կտրվի նաև նմանատիպ հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29