Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվեց Մեծավան գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին

25.11.2013

Որքան էլ մեծ լինի մարդու հավատքն առ Աստված, անգնահատելի  է աղոթքի տուն ունենալու, Աստծո հետ հաղորդակցվելու կարևորությունը: Այս  առումով նոյենբերի 24-ին աստվածահաճո նվեր ստացան Մեծավան համայնքի բնակիչները:

 Սբ. Գևորգ եկեղեցին ամենանվիրական սրբավայրն է եղել մեծավանցի հավատացյալների համար: Հայաստանի խորհրդայնացման տարիներին ուշ միջնադարյան այս կառույցը ևս արժանացավ իր բախտակիցների ճակատագրին, վերածվեց կոլտնտեսության պահեստի, հետո դարձավ կիսավեր ու մոռացված մի շինություն:

Այսօր սրբավայրը վեհությամբ  ու ճոխությամբ կրկին վեր է հառնում՝ արդեն բարեկարգված, նորակառույց զանգակատնով,: Մեկ ամիս առաջ, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ  օծվեց եկեղեցու զանգակատան խաչն ու զանգը, իսկ նոյեմբերի 24-ին վերաօծվեց Սբ. Գևորգ եկեղեցին, իր դռները բացելով  հավատավոր մեծավանցիների առջև: Եկեղեցու վերակառուցման և կահավորման աշխատանքների բարերարությունը, ի հիշատակ Մելքոնյան գերդաստանի, ստանձեցին և ավարտին հասցրեցին մոսկվայաբնակ Արթուր, Հովսեփ և Արտակ եղբայրները:

Վերաօծման արարողությանը ներկա էին Վայքի թեմի առաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Տաշիրի տարածաշրջանի և Վանաձոր քաղաքի հոգևոր հայրերը, բարերար եղբայրներն իրենց ընտանիքներով, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր, Մեծավանի ու շրջակա գյուղերից հարյուրավոր բնակիչներ և ուխտավորներ տարբեր տարածաշրջաններից ու մարզերից:

Սրբազան հայրը շնորհակալություն հայտնեց բարերար Մելքոնյան ընտանիքին և շնորհավորեց ներկաներին` նոր ուխտատեղի  ունենալու կապակցությամբ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր գոհունակությունն արտահայտելով  եկեղեցու վերաբացման նախաձեռնողներից աստվածահաճո գործի  համար, նշեց,  որ եթե  նախկին  3-ի փոխարեն այսօր  Գուգարաց թեմում գործում է 37  եկեղեցի, ապա դա Գուգարաց թեմի և թեմակալ առաջնորդի արգասավոր աշխատանքի վկայությունն է:

 Սրբազան արարողության ավարտին մատուցվեց սուրբ  մատաղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27