Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ մարաթոն-դրամահավաքը.արդյունքները հուսադրող են

26.11.2013

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Վարդենիս-Մարտակերտ» ավտոմայրուղու կառուցում՝ ծրագրի իրականացման նպատակով նոյեմբերի 23-ին` ժամը 10-ից 17-ը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց Լոռու մարզային մարաթոն-դրամահավաքը: Մարաթոնի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, հանձնաժողովի նախագահ Մայիս Խաչատյանը տեղեկացրեց,  որ մարաթոնի կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով դեռևս սեպտեմբերին ստեղծվել է կազմկոմիտե՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ։ Նա բավականությամբ նշեց, որ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի դրամահավաքն անցել է առավել ակտիվության պայմաններում: Նախնական տվյալներով բանկային փոխանցումներով և կանխիկ ներդրմամբ  ծրագրի ֆոնդին մուծվել է ավելի քան 10 մլն դրամ: Մարաթոնը կշարունակվի մինչև նոյեմբերի  վերջը և կազակերպիչները հուսով են, որ  արդյունքների ամփոփումից հետո հանգանակված գումարը շատ ավելին կլինի:

 Ակտիվ մասնակցություն են ունեցել հատկապես Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը, մարզպետարանի և քաղաքապետարանի ենթակայության հիմնարկները, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը,  Լոռու մարզի հարկային տեսչությունը, ուժային կառույցները, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը,  մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ:

Այս տարի ևս մասնակցության առումով թերացել են առևտրի և սպասարկաման ոլորտի կազմակերպությունները:

Մարաթոն-դրամահավաքի վերջնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի սկզբին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59