Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ»-ԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝
15 մլն դրամ՝ մշակութային օջախներին 21.01.2013
Մարզպետ Արթուր Նալբանդյանի հունվարի 21-ին անցկացրած աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման մարզի համայքների զգալի մասը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերով ապահովելու անհրաժեշտությունն էր: Առայժմ տեղեկատվական համակարգեր տեղադրվել են միայն 14 համայնքներում: Մարզպետը հանձնարարեց փոխմարզպետներին՝ ուսումնասիրել համայնքներում առկա հնարավորությունները և որ ամենակարևորն է՝ բացատրել համայքների ղեկավարներին այս ծրագրի կարևորությունը:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը հունվարի 14-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քանի որ այս տարվա առաջին խորհրդակցության ընթացքում 2012-ի սեփական եկամուտների հավաքագրումը հանգամանորեն չէր քննարկվել, ուստի ոլորտին անդրադարձ կատարվեց առավել մանրամասնությամբ:

Մարզպետը շնորհավորեց շնորհալիներին 11.01.2013
Հունվարի 11-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց, շնորհավորագրեր ու դրամական պարգևներ հանձնեց Եվրոպայի պատանեկան առաջնության երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռազմիկ Պողոսյանին՝ 2012թ. տարեվերջին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում Ուվայսար Սայթինի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում երրորդ տեղ գրավելու, և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Օվսաննա Այվազյանին՝ Բալթյան ու ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի 9-րդ միջազգային օլիմպիադայում երրորդ տեղ գրավելու համար։
Տարվա առաջին խորհրդակցությունը գերհագեցված էր 09.01.2013
Լոռու մարզպետի 2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը անսովոր էր իր տևողությամբ՝ մոտ 3 ժամ, սովորականից երեք անգամ ավելի:Պատճառը ևս անսովոր էր. այս խորհրդակցությանը զեկուցումով հանդես եկան բոլոր վարչությունների ու բաժինների ղեկավարները, որոնք հանգամանալից խոսեցին 2012թ. հիմնական ձեռքբերումների, նաև թերացումների ու բացթողումների մասին: (Տեսանյութ)

Ֆրանսերեն լեզվի տարածման նպատակով 02.00.2013
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում միջոցառում էր կազմակերպվել Ալավերդու մշակույթի պալատում: Միջոցառման նախաձեռնությունը Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի և տեղի արհեստագործական ուսումնարանի ուսուցչուհի Քրիստինե Երիցյանինն էր: