Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

26.03.2014

Թատերարվեստի սիրելի գործիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Հայոց թատրոնի հինավուրց պատմության ավանդույթների պահպանման ու զարգացման գործում Լոռին ունեցել և այսօր էլ ունի իր ծանրակշիռ ավանդը՝ թատերաշխարհի տաղանդավոր գործիչների՝ բեմադրիչների, դերասանների, դրամատուրգների, բեմանկարիչների փայլուն փաղանգի, թատրոնի նվիրյալ աշխատողների և, իհարկե, թատերասեր հանդիսատեսի մի քանի սերունդների իրողությամբ:
Այսօր մենք հպարտությամբ ենք նշում, որ Լոռու մարզի պետական և համայնքային թատրոններն իրենց մեծագույն ներդրումն ունեն հանրապետության թատերական, մշակութային կյանքում: Այդ մասին են վկայում միջազգային ասպարեզում ունեցած բազմաթիվ ձեռքբերումները, լոռեցի արվեստագետների այն հեղինակավոր անունները, որոնք հնչում են աշխարհի տարբեր բեմերում: Այդ է վկայում Հայաստանի փոքր քաղաքներից մեկի՝ Ալավերդու թատերական միջազգային ավանդական փառատոն անցկացնելու հավակնոտությունը, որը պսակվում է հաջողությամբ:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ Ձեզ ստեղծագործական անհատնում եռանդ և նորանոր հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59