Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊՄՏՀԿ Վանաձորի քաղաքային խորհրդի նախագահ վերընտրվեց Խաչիկ Բալայանը

27.03.2014

Մարտի 26-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության (ԴՕՍԱԱՖ) Վանաձորի քաղաքային կազմակերպության հերթական՝ 11-րդ հաշվետու-ընտրական համաժողովը։ Համաժողովի աշխատանքին մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, երկրապահ կամավորների միության Վանաձորի տարածքային բաժանմունքի նախագահ Ռազմիկ Մադարյանը, Վանաձորի պատվավոր քաղաքացի, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, պաշտպանական կազմակերպության ակտիվիստներ, սկզբնական կազմակերպությունների նախագահներ։ Քաղաքային կազմակերպության խորհրդի 2013 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանը։
Հաշվետվությամբ հանդես եկավ կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Հակոբ Մամուլյանը։ Ելույթ ունեցան և երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը կարևորեցին Ա. Տեր-Թադևոսյանը, ազատամարտիկ Մարիամ Ստեփանյանը և ուրիշներ։ Այս ուղղությամբ իրենց դպրոցներում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկան տարբեր կրթօջախների զինղեկներ։ Երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած զգալի ավանդի համար Խ. Բալայանը պատվո հավաստագրեր հանձնեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին երկարամյա աշխատակից Ռոբերտ Ղևոնդյանին և Վանաձորի թիվ 24 դպրոցի նախկին զինղեկ Հրայր Հարությունյանին։ Համաքաղաքային, մարզային և հանրապետական մրցումներում բարձր ցուցանիշներ ապահովելու համար առաջին կարգի դիպլոմ հանձնվեց Վանաձորի թիվ 25 դպրոցին, երկրորդ կարգի՝ թիվ 19 դպրոցին, երրորդ կարգի՝ թիվ 2 դպրոցին։ Ապա տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության Վանաձորի միացյալ քաղխորհրդի նախագահի ընտրությունը։ Միաձայն նախագահ վերընտրվեց Խ. Բալայանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43