Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպեց Լոռու մարզպետի հետ 19.05.2013
Մայիսի 17-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան՝ տիկնոջ հետ: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպեց մարզի ղեկավարի աշխատասենյակում: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Մարզի մի շարք դպրոցներում հայտնաբերվել են լուրջ խախտումներ 18.05.2013
Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը վերջին շրջանում ուսումնասիրություններ է կատարել մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում՝ հայտնաբերելով լուրջ խախտումներ: Տնօրեներից ոմանք մարզի ղեկավարի կողմից արժանացել են խիստ նկատողության: Մարզի դպրոցներում ուսումնասիրություններ են կատարվել նաև Կրթության և գիտության նախարարության պետական տեսչության կողմից: Հայտնաբերված խախտումները գրեթե կրկնվել են:

Բնակիչներին հիմնականում դիմում են անվճար բուժման և աշխատանքով տեղավորման հարցերով 17.05.2013
Մայիսի 16-ին Լոռու մարզպետի կողմից Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի քաղաքացիների ընդունելության օրն էր: Ցուցակագրվածներից բացի ընդունելություն էին խնդրել նաև Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան և Հոբարձի համայնքների բնակիչները:

Անցկացվեց զորակոչային մարզային հանձնաժողովի նիստը 16.05.2013
Մայիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ղեկավարությամբ անցկացվեց զորակոչային մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զինկոմիսարներ, 3-րդ բանակային կորպուսի, ոստիկանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի աշխատակիցներ:
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը 14.05.2013
Լոռու մարզում շարունակում է կարևոր խնդիր մնալ հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշը: Իրավիճակը շտկելու համար առայժմ չի հաջողվում բեկումնային փոփոխություններ կատարել՝ չնայած մարզային իշխանությունների ամենօրյա ուշադրությանն ու կատարվող աշխատանքներին: Այդ խնդրին գումարվել է նաև գույքի և հողի վարձակալության դիմաց գանձվող գումարների հավաքագրման ցածր մակարդակը մարզի մի շարք համայնքներում:
Մայիսի 13-ին Լոռու մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության հիմնական թեման առնչվում էր ՀՀ-ում անկախ պետականության հռչակումից հետո առաջին անգամ անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին: