Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

13.02.2014

Փետրվարի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիներին հիմնավոր ու սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, այլ ստորաբաժանումների  մասնագետներ:

Սոցիալական աջակցություն տարամադրելու, բնակարանային, ավանդների փոխհատուցման,  անվճար բուժօգնության, աշխատանքի տեղավորման  հարցերով մարզպետին դիմեցին շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ՝ Վանաձորից և Գուգարքի տարածաշրջանի համայնքներից: Մեկ քաղաքացու Ա. Նալբանդյանը խոստացավ սոցիալական աջակցություն ցուցաբերել, ավանդի փոխհատուցման խնդրանքով դիմած քաղաքացուն պարզաբանվեց, որ ներկայումս հաշվառվում են մինչև  1929թ. ծնված քաղաքացիները, ուսման վարձի գումար տրամադրելու խնդրանքով դիմած բնակչին առաջարկվեց դիմել համապատասխան հիմնադրամների, քանի որ մարզպետարանը միջոցներ չունի: Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, Փամբակ գյուղի բնակչուհի Գոհար Կարապետյանը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարությունը մերժողական պատասխան է տվել: Ա. Նալբանդյանը խորհուրդ տվեց պատասխանը վիճարկել դատական կարգով:

Աշխատանքի տեղավորման հարցերով դիմած բանկիչներին մարզպետը խորհուրդ տվեց դիմել  զբաղվածության տարածքային կենտրոն, կամ մասնավոր գործատուներին, նաև հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27