Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքների ղեկավարները հանդես են գալիս տարեկան հաշվետվություններով

13.02.2014

Լոռու մարզպետարանը մարզպետ Արթուր Նալբանդյանի հստակ պահանջով որդեգրել է թափանցիկ աշխատաոճը: Նույն պահանջը ներկայացվում է նաև մարզի համայնքների ղեկավարներին: Իսկ թափանցիկ աշխատաոճի կարևոր պայմաններից մեկը կատարված աշխատանքների մասին տեղեկատվության ներկայացումն է հանրությանը:  Ա. Նալբանդյանն անձամբ ներկա է գտնվում քաղաքային համայքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին, հանդես գալիս նկատառումներով: Մարզի ղեկավարի  հանձնարարկանով փոխմարզպետները նույնպես այցելում են համայնքներ, մասնակցում  հաշվետվությունների ներկայացմանը:

Այդ նպատակով փետրվարի 11-ին և 13-ին Լերմոնտովո, Ֆիոլետովո, Մարգահովիտ, Քարաձոր, Ղուրսալի համայնքներում եղան  փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը: Իսկ փոխմարզպետ Տիգրան Բադոյանը  փետրվարի 12-ին այցելեց Սարչապետ և Նորաշեն համայնքներ: Ներկա էին նաև ավագանին և համայքների ակտիվ բնակիչները: Համայնքների ղեկավարների հաշվետվությունները գնահատվեցին բավարար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53