Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի թռուցկաժողովում 04.04.2012
Ապրիլի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարտ ամսվա ընթացքում սեփական եկամուտների հավաքագրումը՝ մարզի համայնքների կողմից ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ցուցանիշները դարձյալ գոհացուցիչ չեն: Ինչպես հունվար և փետրվար ամիսներին, այնպես էլ մարտ ամսին հատկապես ցածր են հողի հարկի հավաքագրման արդյունքները: Սեփական եկամուտների ցուցանիշը, ըստ նրա, ընդամենը 76 տոկոս է կազմում: (դիտեք տեսանյութը)
Կենսաթոշակային բարեփոխումներին ընդառաջ 03.04.2012
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխումների ծրագրի և «Ֆինանսաբանկային Քոլեջ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում իրականացվում է «Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» ծրագիրը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ և այդ բարեփոխումների տեսանկյունից ֆինանսական գրագիտության բարձրացման անհրաժեշտության իրազեկում բնակչության շրջանում: Կենսաթոշկային բարեփոխումներին էր նվիրված օրերս Վանաձորում անցկացված խորհրդակցությունը, որի մասին է ներկայացվող տեսանյութը:
Գյուղատնտեսությունը որպես տարվա գերակա ոլորտ 02.04.2012
Մարտի 30-ին անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարության աշխատակիցներ։
Մարզխորհրդի նիստի հայտարարություն 29.03.2012
Մարտի 30-ին ժամը 11.00-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Պետական աջակցությամբ մարզի գյուղական բնակավայրերում իրականացվելիք շինարարական աշխատանքների մասին: (Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական Լ. Ասլանյան) 2. Մարզի համայնքների բյուջեների 2 ամիսների սեփական եկամուտների կատարման մասին: (Զեկ.-մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Հովհաննիսյան) 3.Մարզում գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին: (Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վ.Օհանյան) 4. Հայտարարություններ
Լոռիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը 28.03.2012
Մարտի 28-ին աշխատանքային այցով Լոռու մարզ էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Սկզբից ևեթ դեսպանը հյուրընկալվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, որի ընթացքում ծավալվեց ճանաչողական բնույթի երկխոսություն, խոսվեց հայ-ֆրանսիական բարեկամության ու համագործակցության ուղղությամբ իրականացված ծրագրերի, առաջիկա անելիքների մասին: Ապա դեսպանը եղավ Վանաձորի քաղաքապետարանում, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, օրվա երկրորդ կեսին մեկնեց Ստեփանավան (տեսանյութ):
Նպատակը՝ սպորտի մասսայականացումն է 24.03.2012
Մարզում մասսայական սպորտի զարգացման նպատակով Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանի այս տարվա փետրվարի 20-ի կարգադրությամբ սահմանվեց ՀՀ «Լոռու մարզպետի գավաթ» մրցաշարը, որը ներառում է մի քանի սպորտաձևեր: Մարտի 23-ին մարզպետի մասնակցությամբ տեղի ունեցավ կազմկոմիտեի նիստ, ուր քննարկվեցին մրցաշարի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր(տեսանյութ):