Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը եղավ «Սագամար» ընկերությունում

03.03.2014

Մարտի 3-ին աշխատանքային այցով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եղավ «Սագամար» ՓԲԸ-ում: Այցի նպատակը ընկերության գործունեությանը, գործարանում ստեղծված պայմաններին, արտադրության ծավալներին տեղում ծանոթանալն էր:
Նրան ուղեկցում էին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:
Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ հանդիպմանը մարզի ղեկավարը նշեց, որ իրեն առավելապես անհանգստացրել է 2013թ. մարզի արդյունաբերական ցուցանիշների նվազումը, որն, իհարկե, ունեցել է իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Այս հարցում զգալի դերակատարություն է ունեցել նաև մետաղի գների նվազումը համաշխարհաին շուկայում: Նա նշեց նաև, որ 2013թ. տարեկան արդյունքներով մարզի արտադրանքի ընդհանուր ծավալում զգալի տեսակարար կշիռ ունեցող ընկերությունների շարքում «Սագամար» ընկերությունը արտադրության ծավալներով 3-րդն եղել՝ 5,58 տոկոս, Ալավերդու «Էյ-ՍԻ-Փի» ընկերությունից (57,63տոկոս), «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ից (7,78 տոկոս) հետո:
-2014թ. ակնկալում ենք դրական տեղաշարժ, այս բնագավառում և Ստեփանավանի տարածաշրջանում մեծ հույսեր ենք կապում «Սագամար» ընկերության հետ,- ասաց Ա. Նալբանդյանը:
Կ.Ղազարյանի ներկայացմամբ՝ 2013թ. ընկերությունը արտադրության ծավալների նվազում է արձանագրել, ինչը պայմանավորված է եղել ոչ միայն համաշխարհային շուկայում մետաղների գների անկմամբ, այլև այն հանգամանքով, որ գործարանն աշխատել է իր հզորության 80 տոկոսով՝ կապված հանքաքարի գերնորմատիվային ցածր պարունակությամբ. հանքաքարի մեջ 30-50 տոկոսով մետաղների պարունակության անկում է գրանցվել: Առաջիկայում որոնողական երկրաբանահետախուզական աշխատանքներ կտարվեն նոր տարածքներում: Նախատեսում են տարվա կտրվածքով արտադրել 5000 տոննա ցինկի և նույնքան՝ պղնձի կոնցենտրատ: Ներկայում ընկերությունում աշխատում է 420 մարդ, թեև մասնագետների կարիք կա:
Մարզի ղեկավարին հետաքրքրում էր նաև ընկերության կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումները:
Կ. Ղազարյանը տեղեկացրեց, որ ընկերությունն առավելագույն ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը. կիրառվում է չոր պոչերի տեխնոլոգիան, արտանետումներ չեն լինում: Ընկերությունը խոշոր հարկատու է, վճարում է նաև բնապահպանական վճարներ: Տնօրենի հավաստմամաբ, իրականացվում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր:
Մարզի ղեկավարը շրջեց նաև արտադրությունում, ծանոթացավ կատարվող աշխատանքերին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53