Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քնարկվեցին Վանաձորի Տեխնոպարկի գործունեության ոլորտները

06.03.2014

Դեռևս նախորդ տարի Լոռու մարզպետարանում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ Վանաձորում Տեխնոպարկի ստեղծման հետ կապված քննարկումներ էին ընթանում, կարևորվում էր նմանատիպ կառույցի ստեղծումը Վանաձորի ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հենքի վրա: Այս տարի կառավարության համապատասխան որոշմամբ բուհի երկու մասնաշենքերը հանձնվել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, որը և կկոորդինացնի Տեխնոպարկի ձևավորման և հետագա գործունեության հետ կապված աշխատանքները: Հիշյալ հիմնադրամը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում:
Մարտի 6-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանի, մարզպետարանի մի շարք աշխատակիցների, շահագրգիռ կառույցների մասնակցությամբ հերթական հանդիպումն էր կազմակերպվել Տեխնոպարկի գործունեության համար անհրաժեշտ ոլորտային ուղղությունների քննարկան նպատակով: Ա. Մանուկյանը կարևորեց Տեխնոպարկի գործունեությունը Լոռու մարզում՝ նշելով, որ այն արդյունաբերության, փոքր և միջին բիզնեսի զարգացման ևս մեկ նախադրյալ կարող է հանդիսանալ: Հ. Մկրտչյանը ներակայացրեց կառույցի ձևավորման նպատակն ու ուղիները: Նա տեղեկացրեց, որ Տեխնոպարկի կառուցումն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Այն ամբողջապես պատրաստ կլինի գործունեություն ծավալելու արդեն 2015թ: Նախատեսվում է ստեղծել մոտ 200 աշխատատեղ:
Ինչպես նշեց Լևոն Ասլանյանը, առաջին ոլորտային ուղղությունը, որով գործունեություն կծավալի հաստատությունը Տեղեկատվական տեխնոլոգիաներն են, մյուս ոլորտների ընտրության հնարավորությունն ընձեռնված է Լոռու մարզին: Այս ուղղությամբ բուռն քննարկում ծավալվեց ներկաների մասնակցությամբ, եղան տարբեր առաջարկություններ: Կարևորվեց հատկապես, որ առաջարկվող ոլորտները համահունչ լինեն մարզի արդյունաբերական պոտենցյալին: Որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի ներկայացված բոլոր առաջարկությունները՝ առանձնացնելով առավել կարևորները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53