Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են «Ընթերցանության մրցույթ-2014» մարզային փուլի արդյունքները

04.03.2014

Վանաձորի Հ. Թումանյանի անվան (թիվ 3) հիմնական դպրոցում կայացավ «Անտարես» հրատարակչության կողմից կազմակերպված «Ընթերցանության մրցույթ-2014»-ի Լոռու մարզային փուլը։ Գնահատող հանձնաժողովի կազմում էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը (նախագահ), Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի, Գուգարքի հիմնական դպրոցի, Ալավերդու թիվ 11 հիմնական դպրոցի, Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Աիդա Հովհաննիսյանը, Գայանե Ղարագյոզյանը, Արման Մաթոսյանը և Ալվարդ Հարությունյանը։ Մրցույթին մասնակցում էին Լոռու մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցների 6-րդ դասարանի 34 աշակերտ։ Արդյունքների ամփոփումից հետո ընտրվեցին մրցույթի երեք հաղթողները։ Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան (թիվ 1) հիմնական դպրոցի աշակերտուհի Ստելլա Համբարյանը, Վանաձորի Րաֆֆու անվան (թիվ 19) հիմնական դպրոցի աշակերտուհի Ժաննա Մանուչարյանը և Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցի աշակերտուհի Ռուբինա Համբարյանը ապրիլ ամսին կմասնակցեն Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում կայանալիք հանրապետական փուլին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09