Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը

27.02.2014

Փետրվարի 27-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն Մուհամմադ Ռեյիսին, դեսպանության առևտրի կցորդ Համայակ Ավետիսյանսի ուղեկցությամբ: Լոռու մարզպետարանում նրանց հյուրընկալեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանն ասաց, որ այցը ճանաչողական բնույթ է կրում, ցանկություն հայտնեց ծանոթանալու Լոռու մարզի տնտեսական պոտենցիալին՝ առաջիկայում փոխհամագործակցության հնարավոր ծրագրեր իրագործելու նպատակով:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետն իր խոսքում նշեց, որ հայ-իրանական դրացիական հարաբերությունները, որ վերջին տասնամյակներում վերածվել են երկու ժողովուրդների միջև հաստատված անկեղծ բարեկամության, վաղեմության պատմություն ունեն և ներկա ժամանակաշրջանում նաև լուրջ տնտեսական փոխհամագործակցության հնարավորություններ են ստեղծում, մանավանդ, որ այդ քաղաքականությունն են որդեգրել երկու երկրների նախագահները:
Ա. Նալբանդյանը ամփոփ տեսքով ներկայացրեց Լոռու մարզի տնտեսական, զբոսաշրջային իրավաիճակը, առկա արտադրական կարողություններն ու զարգացման հեռանկարները: Նրա համոզմամբ մարզը լավ հնարավորություններ ունի Իրանի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:
Հանդիպմանը մասնակցում էր Վանաձորի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, գործարար Սամվել Նաջարյանը, ով արդեն ութ տարի է, ինչ ակտիվ համագործակցում է իրանցի արդյունաբերողների հետ. իրականացվում է գյուղատնտեսական մեքենասարքավորումների համատեղ արտադրություն, կազմակերպվում են արտադրատեսակների համատեղ ցուցահանդեսներ: Նրա համոզմամբ, երկկողմ շահագրգիռ մոտեցումների դեպքում, կարելի է ընդլայնել գործակցության ոլորտները:
Դեսպան պարոն Մուհամմադ Ռեյիսին, ով տպավորված էր մարզի արտադրա-տնտեսական պոտեցիալի մասին տեղեկատվությամբ, հիացած Լոռվա բնությամբ, նույնպես առանձնացրեց փոխհամագործակցության համար նպատակահարմար ոլորտները: Մասնավորապես նշեց հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, պարարտանյութի արտադրությունը, գյուղատնտեսության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և այլն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Լոռու մարզպետարանի կողմից Իրանի դեսպանին հնարավոր գործակցության ծրագիր-հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ, իրանական կողմից ուսումնասիրվելու և փոխադարձ քայլեր ձեռնարկելու համար:
 

 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59