Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետն ընդունեց Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի նախագահին 19.07.2013
Հուլիսի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ընդունեց Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի նախագահ, ,,Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղական համայնքների ասոցիացիայի,, փոխնախագահ, Գարժիլես Դամպիեղ համայնքի գյուղապետ Վանիկ Բերբերյանին, Հայաստանում Ռհոն-Ալպ ֆրանսիական տարածաշրջանի ներկայացուցիչ, Ռհոն-Ալպի ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի համակարգող Անահիտ Դավթյանին և Միջմասնագիտական Միջազգային Հայկական Խմբավորում (G2iA) կազմակերպության հայաստանյան նախագծերի պատասխանատու Արմեն Վալյանին:

Հայաստան - Ղազախստան համագործակցության շրջանակներում 18.07.2013
Հունիսի 17-ին ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատունը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Վանաձորում կազմակերպել էր գիտաժողով` «Միջազգային կազմակերպություններում Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը միջազգային անվտանգության տնտեսական և բնապահպանական կայուն զարգացման ոլորտներում» թեմայով:

Մարզի ղեկավարի աշխատանքային այցը Տաշիր 18.07.2013
Մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, ՏԻՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային հերթական այցով Տաշիրի տարածաշրջանում էր:

Քննարկվեցին կազմակերպական մի շարք հարցեր 18.07.2013
Այս տարի հանդիսավորությամբ կնշվի ականավոր քաղաքական, հասարակական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակը: Այդ նպատակով կառավարական հանձնաժողով է կազմվել, որը հետևողական աշխատանքներ է տանում նախատեսվող միջոցառումներն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար:
Սամվել Խալաթյանը «Լևոն Շանթի» մրցանակակիր 18.07.2013
Դեռևս տարեսկզբին, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն էր հայտարարել՝ ազգային և համամարդկային արժեքների ինքնության փնտրտուքով մեր ժամանակի հերոսի կերպար-նկարագրի նոր, գեղարվեստական բացահայտումների և լավագույն պիեսների բեմադրությանն օժանդակելու նպատակադրությամբ:

Պարգևատրվեցին «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի մրցանակակիրն ու մասնակիցները 18.07.2013
«Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը ստեղծվել է 2012թ.՝ դասական, ժողովրդական, ժամանակակից երգարվեստի բնագավառում շնորհալի երիտասարդներին և պատանիներին բացահայտելու նպատակով: