Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի շնորհավորագիր՝ փոքրիկ դյուցազնին

03.06.2014

Վանաձորցի 6-ամյա հրաշամանուկ Սարիբեկ Մոսինյանն արդեն հանրաճանաչ մարդ է մեր երկրի մարզաշխարհում: Տարիքի համար արտասովոր ֆիզիկական հնարավորություններով օժտված փոքրիկն արդեն վեց ռեկորդների հեղինակ է և նույնքան անգամ էլ նրա ցուցանիշները գրանցվել են ՀՀ Դյուցազնագրքում: Իսկ բոլորովին վերջերս Վանաձորի առաջնությունում իր տարիքային խմբում առաջին մրցանակ էր նվաճել «Կարատե» մարզաձևից:
Փոքրիկ դյուցազնի նվաճումները չվրիպեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուշադրությունից: Հայրիկի՝ Արեն Մոսինյանի հետ Սարիբեկը հրավիրվել էր մարզպետարան, ուր սպորտի և մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը մարզպետի անունից նրան շնորհավորագիր և նվեր հանձնեց:
-Թանկագին Սարիբեկ, ջերմորեն շնորհավորում եմ քո հաղթանակը «Կարատե» մարզաձևից Վանաձորի առաջնությունում առաջին տեղ գրավելու առթիվ: Մենք միշտ հպարտացել ենք Դյուցազնագրքին վայել քո հաղթանակներով: Մաղթում ենք քաջառողջություն և նորանոր դյուցազնական նվաճումներ,- ասվում է մարզպետի շնորհավորագրում:
Ա. Ռևազյանի խնդրանքով փոքրիկը նաև բավականին վարժ արտասանեց Հայոց Այբուբենն ու մի մանկական բանաստեղծություն՝ բավականություն պարգևելով ներկաներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59