Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Աշխատանքի տոնավաճառ»՝ «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» նախաձեռնությամբ

03.06.2014

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Լոռու մարզպետարանի, «Լոռու երիտասարդ սերունդ» ՀԿ-ի և ՀԱԱՀ աշխատանքի տեղավորման ու խորհրդատվության կենտրոնի աջակցությամբ Վանաձորի «Օրրան» կենտրոնում կազմակերպել էր աշխատանքային տոնավաճառ։ Աշխատանքային տոնավաճառի նպատակն էր ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար, ինչպես նաև խրախուսել և նպաստել մարզի երիտասարդության մասնագիտական կողմնորոշմանը:
Մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործատուներ և աշխատանք փնտրողներ:
Լոռու մարզպետի անունից միջոցառումը ողջունեց Տ. Բադոյանը: Նա կարևորեց նմանատիպ հանդիպումների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք մեծապես կարող են նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև՝ զբաղվածության խնդրի մեղմացմանը մարզում:
Մինչ բուն տոնավաճառը եղան մասնագիտական կողմնորոշման զեկույցներ:
«PH-International» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը հանդես եկավ մի քանի խորհուրդներով՝ ինչպես ներկայանալ գործատուին, վարել հարցազրույց, ինչպիսի փաստաթղթեր ներկայացնել:
Խորհրդատվական արժեքավոր տեղեկություններ ներկայացրին նաև FLEX ծրագրի շրջանավարտների համակարգող Ալեն Շադունցը, «Բիբլոս բանկի» Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Քրիստ Մարուքյանը և այլոք:
Տոնավաճառի ընթացքում աշխատատեղեր էին ներկայացնում «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան», «Խաչվող ուղիներ» ՀԿ-ն, «Ուրախ արագիլ» կազմակերպությունը, Զբաղվածության պետական ծառայության Վանաձորի տարածքային գործակալությունը, Վանաձորի պետական համալսարանը, «Մխիթար Գոշ» համալսարանը և այլն: Ներկաները ծանոթացան տաղավարներին, առաջարկվող աշխատանքներին, ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09