Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է զբոսաշրջության ոլորտին նվիրված ամփոփիչ միջոցառում. 2025թ.-ին աշխատանքներ կիրականացվեն Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտման և թիրախային ծրագրերի իրականացման ուղղությամբ

Անցկացվել է զբոսաշրջության ոլորտին նվիրված ամփոփիչ միջոցառում. 2025թ.-ին աշխատանքներ կիրականացվեն Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտման և թիրախային ծրագրերի իրականացման ուղղությամբ 11.12.2024

Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում դեկտեմբերի 11-ին անցկացվել է «Լոռու տարածաշրջանային զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «TourismTalks-ի» տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) ներկայացուցիչ Սվենյա Վայրաուխը, Վանաձորի համայնքապետարանի, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ողջունել է ներկաներին՝ իր խոսքում կարևորելով զբոսաշրջության ոլորտին նվիրված «TourismTalks» միջոցառման կազմակերպումը, որը պարբերական բնույթ է կրում և ուղղված է ոլորտի առաջխաղացմանը:

Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները

Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները 11.12.2024

Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտման, թիրախային ծրագրերի ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման նպատակով դեկտեմբերի 11-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՀՀ էկանոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում:

Լոռու մարզի կրթական, առողջապահական և մշակութային թվով 10 հաստատություններում տեղադրվել են արևային վահանակներ

Լոռու մարզի կրթական, առողջապահական և մշակութային թվով 10 հաստատություններում տեղադրվել են արևային վահանակներ 11.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը դեկտեմբերի 11-ին «Լոռի-Փամբակի» երկրագիտական թանգարանում ներկա են եղել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ Լոռու մարզի կրթական, առողջապահական և մշակութային թվով 10 հաստատությունների, լիտվական «Սոլետ» ՍՊԸ-ի և հայկական «ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացված էներգաարդյունավետության ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը:

Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները

Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները 10.12.2024

Դեկտեմբերի 10-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել այն համայնքների ղեկավարներին, ովքեր արդեն իսկ ապահովել են սեփական եկամուտների 100 տոկոսի հավաքագրում։ Նա հորդորել է շարունակել հետևողական լինել եկամուտների հավաքագրման ուղղությամբ, նշել, որ անհրաժեշտ է առաջիկայում ևս առավելագույն ջանքեր ներդնել բարձր ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ։

Դեբեդի վարչական տարածքում կառուցվում է Լեռնային բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր. «Նուրի» ռիզորթ

Դեբեդի վարչական տարածքում կառուցվում է Լեռնային բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր. «Նուրի» ռիզորթ 09.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն դեկտեմբերի 8֊ին ներկա է եղել Դեբեդի վարչական տարածքում կառուցվող Լեռնային բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությանը։ «Նուրի» ռիզորթ հանգստավայրի համահիմնադիրներն են «ONE WAY TOUR» ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանը և GG տրանսպորտային ծառայությունների մատուցման հարթակի համահիմնադիր Արտաշես Թովմասյանը։ Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, «Մանթաշյանց» գործարարների միության անդամներ, գործարարներ, հյուրեր։

Քննարկվել են Լոռու մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները

Քննարկվել են Լոռու մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները 09.12.2024

Մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 8-ին Դեբեդի վարչական շենքում հանդիպում է ունեցել նաև «Մանթաշյանց» գործարարների միության անդամների, մի խումբ գործարարների հետ, նրանց հետ քննարկել Լոռու մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը: Ա. Ղազարյանը նշել է, որ, որպես մարզի ղեկավար, պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերելու մարզում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում, ձևավորելու ներդրումային բարենապաստ միջավայր, աջակցելու անհրաժեշտ բոլոր գործընթացների՝ օպերատիվ կազմակերպման հարցում: Մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարության միջոցներով և պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բարեկարգվում են դեպի պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհները, ինչը լրացուցիչ խթան է գործարարների համար բիզնես ծրագրեր նախաձեռնելու:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 15:59:18