Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում Տաշիր համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ 23.07.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ հուլիսի 22-ին Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի գլխավորությամբ և համայնքապետարանի աշխատակազմի ու միասնական սոցիալական ծառայության պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հերթական հանդիպումն է անցկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիր համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրվել համայնքների ենթակառուցվածքների և զբաղվածության հնարավորությունների մասին։ Կ. Արշակյանը նշել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը մեկն է՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ինտեգրմանը նոր միջավայրում և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ վերջիններիս արագ ինտեգրման համար:

Մարզի ղեկավարն աշխատանքային այց է իրականացրել Տաշիրի բժշկական կենտրոն 23.07.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 23-ին այցելել է Տաշիրի բժշկական կենտրոն: Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, բժշկական կենտրոնի տնօրեն Վահե Անախասյանի ուղեկցությամբ մարզպետը շրջայց է իրականացրել բուժհաստատությունում, ծանոթացել այստեղ մատուցվող բժշկական ծառայություններին, բուժսարքավորումներով հագեցվածությանը, ընթացիկ աշխատանքներին, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին, նախատեսվող ծրագրերին:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 23.07.2024
Լոռու մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, հուլիսի 30-ին՝ ժամը 11․00-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մարզպետարանի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» ընդլայնված նիստը:

Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը 22.07.2024
Հուլիսի 20֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Ներկա են եղել մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, պատասխանատու այլ կառույցների ներկայացուցիչներ:

Լոռու մարզպետը շնորահակալագրով է պարգևատրել ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Գևորգյանին 22.07.2024
Լոռու մարզի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորի «Հայաստան» ՄՀԿ մարզադահլիճում հուլիսի 21-ին անց է կացվել ՀՀ վաստակավոր մարզիչ, սամբոյի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային կարգի մրցավար, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ հավաքականի ավագ մարզիչ, վանաձորցի Գուրգեն Գևորգյանի անվան Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, վաստակավոր մարզիչ Գուրգեն Գևորգյանը, Լոռու մարզի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Արամ Օհանյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայանքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, անվանի մարզիկներ, մարզասերներ, հյուրեր:

Հանդիպում Գյուլագարակ համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ 22.07.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում շարունակվում են հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ: Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները հերթական անգամ հանդիպել են համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության տարբեր ծրագրերի, այդ թվում և՝ զբաղվածության ծրագրերի մասին: Նշվել է, որ կառավարությունն անում է հնարավորը մեր հայրենակիցների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, առաջնային կարիքները բավարարելու նպատակով: