Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 22.11.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն: Ա. Խաչատրյանին դիմել է թվով տասը քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից, սոցիալական աջակցության, զբաղվածության ապահովման, միջհամայնքային տրանսպորտի գործարկման և այլ հարցերով: Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ ներկա է եղել Գյուլագարակ համայնքում կազմակերպված միջոցառում-քննարկմանը՝ նվիրված ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողների և քաղաքացիական անձանց խախտված իրավունքների պաշտպանությանը: Միջոցառումը կազմակերպվել էր «Արփի» հասարակական կազմակերպության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետի աշխատակազմի, Գյուլագարակ համայնքի և դպրոցի կոլեկտիվի աջակցությամբ:
Մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեցին սպորտային պարերի աշխարհի առաջնության լոռեցի մրցանակակիրները 21.11.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Տաթև» արվեստի կենտրոնի հիմնադիր Ֆլորա Ասոյանին, պարային համույթի գեղարվեստական ղեկավար Տաթև Գալստյանին և նրանց սաներին, ովքեր Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված աշխարհի առաջնությունից (Armenian open World-2023) վերջերս վերադարձել են մրցանակներով: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Փոքր դրամաշնորհներով՝ դեպի մեծ նպատակներ 20.11.2023
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր մասնակցել են «ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի փակման արարողությանը: Ծրագիրն իրականացվել է «Եվրասիա» ԲՀԿ-ի կողմից՝ «Սոլիդարիթի ֆանդ» լեհական կամզակերպության աջակցությամբ և ֆինանսավորվել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակում։
Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող մի շարք օրախնդիր հարցեր 17.11.2023
Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետ Սամվել Գևորգյանի և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում: Նիստը վարում էր Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Արտագնա խորհրդակցություն՝ Սպիտակ համայնքում 16.11.2023
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր արտագնա խորհրդակցություն է անցկացրել Սպիտակ խոշորացված համայնքում՝ մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների, բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Հ. Ավետիսյանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին: Սպիտակ խոշորացված համայնքի կատարողականը պլանի դիմաց կազմում է 81 տոկոս, պակաս է հավաքագրվել շուրջ 95 մլն դրամ: Ընդամենը 45 օր է մնում մինչև հաշվետու տարվա ավարտը, և համայնքը պետք է կատարողականը հասցնի 100 տոկոսի. սա մարզպետ Արամ Խաչատրյանի, ՀՀ կառավարության հստակ պահանջն է: