Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխըմբռնման հուշագիր՝ «Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի միջև

Փոխըմբռնման հուշագիր՝ «Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի միջև 05.08.2024

Օգոստոսի 2-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և «Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Շահեն Ավագյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ««Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի միջև համագործակցության մասին»: Հուշագրի կնքմանը ներկա են եղել նաև հիմնադրամի համահիմնադիր Գրիգոր Բադիրյանը, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 05.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օգոստոսի 5-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացվել են մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Քննարկվել են քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության, ֆինանսական ոլորտներին, զարգացման ծրագրերին և արտաքին կապերին, ընթացիկ փաստաթղթաշրջանառությանը, անձնակազմի կառավարմանը վերաբերող, ինչպես նաև աշխատանքային բնույթի մի շարք հարցեր:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պարգևատրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխօգնության համար նշանով

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պարգևատրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխօգնության համար նշանով 02.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վանաձորի գծակայանային միավորումում ներկա է եղել Երկաթուղայինների օրվան ընդառաջ կազմակերպված տոնական միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմական կապի ծառայության պետ Սահակ Սահակյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրումների տնօրենության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը, այլ պաշտոնատար անձինք:

Անց է կացվել «Vanadzor Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը

Անց է կացվել «Vanadzor Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը 02.08.2024

Օգոստոսի 1-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիսավորությամբ անց է կացվել «Vanadzor Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը, որին մասնակցում է 8 երկրների 300 մարզիկ, այդ թվում նաև՝ գրոստմայստերներ: Միջոցառումը նախաձեռնել է Հաշմանդամների շախմատի աշխարհի չեմպիոն, Հաշմանդամների շախմատի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը: Միջոցառման կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև Լոռու մարզպետի աշխատակազմը՝ ի դեմս մարզպետ Արամ Ղազարյանի:

Լոռու մարզպետը մասնակցել է «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում» պլենար քննարկմանը

Լոռու մարզպետը մասնակցել է «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում» պլենար քննարկմանը 01.08.2024

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ համատեղ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար կազմակերպել է միջազգային ամառային ծրագիր, որի նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային կապերի ստեղծմանը։

Անցկացվեց Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի ընդլայնված նիստ

Անցկացվեց Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի ընդլայնված նիստ 31.07.2024

Հուլիսի 30-ին անցկացվեց Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Նիստին ներկա էին աշխատանքային խմբի անդամները և մարզում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին և շնորհակալութուն հայտնելով նիստին ներկա գտնվելու համար՝ Արամ Ղազարյանը նշեց, որ կարևորում է հասարակական կազմակերությունների և քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների մասնակցությունը մարզի զարգացման գործում, և ակնկալում է նրանց ակտիվ գործակցությունը Լոռու մարզպետի աշխատակազմի հետ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-27 14:23:18