Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Ալավերդում 31.05.2014
Մայիսի 30-ին Ալավերդու քաղաքապետարանում կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն: Ալավերդու և Թումանյանի տարածաշրջանի համայնքների 21 քաղաքացիների լսեց և նրանց հարցերին սպառիչ պատասխաններ տվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է 30.05.2014
Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը: Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր: Օրվա կապակցությամբ նախատեսվում է մարզի պաշտոնատար անձանց այցելություններ մանկական հիմնարկություններ, կազմակերպություններ, մասնակցություն օրվան նվիրված միջոցառումներին:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՄԻՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ 30.05.2014
Երեք տարի առաջ ԱՄՆ Խաղության կորպուսի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց Սահմանից Սահման քայլարշավ, որի նպատակն էր բոլոր համայնքներում քարոզել ու պրոպագանդել առողջ ապրելակերպի գաղափարներ: Այս տարի քայլարշավը կմեկնարկի հունիսի 1-ին և կավարտվի հունիսի 21-ին, նպատակ ունենալով կրթելու 1000 երեխայի, Հայաստանի ընդհանուր թվով 21 գյուղերում և քաղաքներում:

Գերխնդիրը երեխաների իրավունքների պաշտպանությունն է 30.05.2014
Ամերիկյան «Վորլդ Վիժըն» կազմակերպությունը ՀՀ մարզերում այլևայլ գործընթացների թվում իրակնացնում է ևս մի ինքնատիպ ծրագիր, որը ներառում է գյուղական համայնքների դպրոցականների ծանոթությունը տեղական ինքնակառավարման մարմինների՝ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող գործառույթներին: Նման ծրագիր արդեն իրացվել է Լոռու մարզի Ալավերդու ենթաշրջանի գյուղերում, իսկ այս տարի դրանում ներառվեցին Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր, Գյուլագարակ և Գարգառ գյուղերի դպրոցականները:

Նշվեց Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 96-րդ տարելիցը 29.05.2014
Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 96-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն տոնական միջոցառում էր կազմակերպվել Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում` հուշակոթողի մոտ: Ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների, հոգևորականության, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, մտավորականներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հարյուրավոր վանաձորցիներ:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր Առողջապահության նախարարը 27.05.2014
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցելության օպերատիվ առիթը օրվա երկրորդ կեսին Ալավերդու բժշկական կենտրոնի հանդիսավոր բացումանը ներկա գտնվելն էր: