Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված Լենա Անթառանյանի հոբելյանին

14.12.2015

Լոռու մարզային գրադարանի դահլիճում Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը և Լոռու մարզպետարանը կազմակերպել էին հանդիսություն՝ նվիրված Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանի ծննդյան 65-ամյա հոբելյանին: Միջոցառումը վարում էին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստներ, արձակագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը և Մարինե Պետրոսյանը:  Միջոցառումը հագեցած էր թատերականացված տեսարաններով, գեղարվեստական կատարումներով: Հոբելյանի առթիվ Լ. Անթառանյանին ողջունեց և շնորհավորագիր հանձնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Ձեր պոեզիան սկսվում է մշակութային անաղարտ ակունքներից և հոգեհարազատ է մեզ: Գնահատելի է Ձեր ավանդը հայ մեծ դասականի՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի գործունեությունը կազմակերպելու և վարելու գործում»,- մասնավորապես ասված էր շնորհավորագրում:

Բանաստեղծուհուն հոբելյանի առթիվ շնորհավորեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,ով ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ և պատվոգիր հանձնեց հոբելյարին՝ գրականության և արվեստի տարածման, զարգացման, հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի և ստեղծագործական ժառանգության արժևորման համար: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից շնորհավորանքի խոսք ասաց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը: Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անունից ողջույն և օրհնանք հղեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:

 Լ. Անթառանյանին ուղղված սրտառուչ խոսքեր ասացին  նաև ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը և այլոք:

Վերջում Լ. Անթառանյանը երախտագիտություն հայտնեց բոլոր աջակիցներին, կազմակերպիչներին և մասնակիցներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27