Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թումանյանում կգործի Քաղաքացիների սպասարկաման գրասենյակ

16.12.2015

Այսօր Թումանյանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Թումանյանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:


Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում նախ այց կատարվեց Մարցի գյուղապետարան, որտեղ ներկայացվեց ՀՀ վարչատարածքային բարեփոխումների իրականացման ընթացքը և էլ.կառավարման համակարգերը՝ որպես բարեփոխումների համատեքստում համայնքային կառավարման և քաղաքացիներին վարչական ծառայությունների տրամադրման հիմնական գործիքներ: Ապա, հյուրերը մասնակցեցին Թումանյանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկան և իրականացված ծրագիրը կարևորեցին Վաչե Տերտերյանը, Արթուր Նալբանդյանը, Քարեն Հիլիարդը, Աննե Քեմփան, Լուկաս Լուշերը, Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի նպատակը «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի համաձայն ծառայությունների կենտրոնացված մատուցումն է քաղաքացիներին, տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության, թափանցիկության և հասանելիության բարձրացումը, քաղաքացու և գյուղապետարանի միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցության ապահովումը: Այսուհետ քաղաքացիները կստանան իրենց հետաքրքրող տեղեկատվությունը և ծառայությունները մեկ վայրում:
Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ), ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) հետ համատեղ:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակում ներդրվել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության (ՏՀԶՎԿ ՀԿ) կողմից ստեղծած Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ), որի խնդիրը ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումն է: Որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ այն թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը, մասնակցային տեղական ինքնակառավարման ապահովմանը:
Համակարգի միջոցով հնարավոր է դարձել մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, հարցերի դեպքում առցանց դիմել համապատասխան մասնագետներին, ստանալ կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ: Ստեղծվել են առցանց հնարավորություններ՝ ապահովելու քաղաքացիների ներգրավումը համայնքային մակարդակով որոշումների կայացմանը:
Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն կապահովի խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում (այդ թվում՝ առցանց), ինչպես նաև միասնական տվյալների շտեմարանների կիրառում ամբողջ համայնքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06