Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզում կիրականացվեն տուրիզմի զարգացմանն ուղղված նոր ծարգրեր 23.01.2015
Հունվարի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հյուրընկալեց Ֆրանսիայի Ռհոն Ալպ ռեգիոնի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Դավթյանին և ֆրանսիական AFRAD տուրիստական կազմակերպության տնօրեն Մարտին Շալինյիին ու աշխատակից Սեբաստյան Ֆավիեին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Մարզպետը մասնակցեց Սուրեն Փիլոսյանի հոգեհանգստի արարողությանը 23.01.2015
Հունվարի 19-ին լույս 20-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Լոռու մարզի Սարահարթ համայնքի բնակիչ Սուրեն Փիլոսյանը:

Լոռու մարզի փրկարարական վարչությունն անցած տարի մեծածավալ աշխատանքներ է իրականացրել 23.01.2015
Հունվարի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը Լոռու մարզպետարանի դահլիճում հանդես եկավ 2014թ.-ի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ:
Աշխատանքային խորհրդակցություն 19.01.2015
Հունվարի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հիշատակը:

Մոմավառություն՝ Ավետիսյանների հոգու հանգստության համար 15.01.2015
Գյումրիում կատարած սահմռկեցուցիչ ոճիրը անասելի ծանր է անդրադարձել նաև Լոռու ազգաբնակչության վրա: Մարդիկ դատապարտում են կատարված հանցագործությունը, իրավապահ մարմիններից պահանջում անաչառ հետաքննություն, հանցագործի նկատմամբ` խստագույն պատիժ:

Կբարեփոխվի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի համակարգը 15.01.2015
Խորհրդային տարիներին կառուցված բարձրավոլտ էլեկտրահաղորդման համակարգը տասնամյակներ ի վեր անխափան ապահովել է հանրապետության էներգապահանջարկը, էներգիա մատակարարել ժողովրդական տնտեսության բոլոր ոլորտներին, քաղաքներին ու գյուղերին: Այսօր, սակայն, ֆիզիկապես մաշված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի համակարգը արմատական վերափոխման կարիք են զգում: