Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահագնաձորցին ուխտատեղի ունի

19.10.2015

Վահագնաձոր համայնքը, որը ներկա պահին 230 բնակիչ ունի, գյուղում քրիստոնեական  հավատքի որևէ կառույց չի ունեցել: Միակ աղոթատեղին դժվարամատչելի վայրում  գտնվող մատուռն էր, իսկ համայնքի  բնակիչները ստիպված էին իրենց  հոգևոր արարողությունները կազմակերպել Վանաձորի կամ այլ բնակավայրերի եկեղեցիներում: Եվ ահա համայնքաբնակ Արտուշ Փարեմուզյանի ու որդիների բարերարությամբ վերջապես իրականացվեց վահագնաձորցի  հավատավորների  վաղեմի  երազանքը: Հոկտեմբերի 17-ին մեծ հանդիսավորությամբ օծվեց Սուրբ Մարիամ Աստվածածին վեհաշուք  մատուռը, որի ճարտարապետն է Սուրեն Աբովյանը: Օծման արարողությունը  կատարվեց Գուգարաց թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի վարդապետությամբ: Ներկաների  համար ուխտի պատարագ  մատուցեց տեր Շնորհք քահանա Շահինյանը: Հոգևոր դասի կողմից  օծվեց նաև մատուռի  բակում կանգնեցված խաչքարը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի  նահատակներին: Այն ևս Փարեմուզյանների նվիրատվությունն էր համայնքին:

Բազմամարդ  հանդիսությանը ներկա էին Վահագնաձոր համայնքի բնակիչները, տարբեր  համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի աշխատողներ, հյուրեր մայրաքաղաքից, Գյումրիից և այլ վայրերից: Լոռու մարզպետի և իր  անունից ներկաներին և առանձնապես վահագնաձորցիներին շնորհավորանքի խոսք ասաց Լոռու մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանը՝ մաղթելով ամուր  հավատք առ աստված ու բարօրություն:

Հանդիսության ավարտին, որը եզրափակվեց գեղարվեստական միջոցառմամբ, ներկաներին մատուցվեց ուխտի մատաղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27